Պարգևատրում և ազդեցիկ լրատվամիջոցների ղեկավարների հանդիպում Մոսկվայում
Հայաստան
Հայ-ռուսական հարաբերությունների համակողմանի և չեզոք լուսաբանման, ինչպես նաև՝ Ռուսաստան-Հարավային Կովկաս կապերի ամրապնդման բնագավառում ներդրած ավանդի համար Հայաստանից Վանիկ Էլիզբարյանն ու Վարուժան Բաբաջանյանն արժանացել են Ռուսաստանի Դաշնության պարգևի և նոյեմբերի 26-29-ը հրավիրվել են Մոսկվա՝ ազդեցիկ լրատվական ծառայությունների մասնակցությամբ անցկացվելիք համաժողովի ընթացքում մրցանակները ստանալու, ինչպես նաև՝ մասնագիտական փորձի փոխանակում կատարելու:
Համաժողովի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Ռուսաստանի և Հարավային Կովկասի մի շարք ազդեցիկ լրատվամիջոցների ղեկավարների միջև՝ միտված փոխգործակցության խորացմանը:
Նշենք, որ Վանիկ Էլիզբարյանը «Պոստ սկրիպտում» մեդիա հոլդինգի հիմնադիր-նախագահն է, իսկ Վարուժան Բաբաջանյանը՝ «Arm-media» հոլդինգի գլխավոր խմբագիրը, որը ներառում է հայաստանյան առաջատար լրատվական ծառայություններ, այդ թվում՝ Lurer.com և MediaMall.am կայքերը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից