Նեթանյահուն մերժել է Զելենսկու առաջարկը. Փաշինյանի արձագանքը՝ Պուտինի կողմից շնորհավորանք չստանալուն (տեսանյութ) Թրամփը կոտրած տաշտակի առաջ կանգնեցրեց Ալիևին և Էրդողանին․ Գրիգոր Բալասանյանը՝ TRIPP+-ի մասին (տեսանյութ) Բռնագանձումներ՝ Քոչարյանից, Ծառուկյանից. Թրամփը կողմ է, Պուտինը՝ ոչ․ Զելենսկի «Lori Peak»-ում հարսանիքից հետո զանգվածային թունավորում է գրանցվել․ օբյեկտի գործունեությունը կասեցվել է Քրեական ոստիկանությունը հայտնաբերել է առանձնապես խոշոր չափի թմրամիջոց․ 39-ամյա տղամարդ է ձերբակալվել Պավել Դուրովը՝ «ահաբեկչի դիմակով»․ Telegram-ի հիմնադիրը նոր գրառում է արել Առանց մանկական նստատեղի մեքենա վարելու համար կազմվել է ավելի քան 7 հազար արձանագրություն Ամբերդի նախկին ղեկավարը համայնքային 9 հողակտոր է օտարել իրեն և հարազատներին Փաշինյանը՝ ՌԴ ղեկավարության հետ երկխոսության մասին․ «Այլընտրանքներ չունենալու դարաշրջանը փակված է» ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը պատասխանել է Զախարովայի՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարությանը Հաղթանակ թաղամասում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն Պաշտպանության և ՆԳ նախարարները կշարունակեն պաշտոնավարել․ Փաշինյան 

«Բարև Երևան»-ի հորդորը Հովհաննես Թոքմաջյանին

Քաղաքական

13 նոյեմբերի 2013, Երևան: Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը խմբակցության անունից նամակ է հղել Քաղաքաշինություն և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Թոքմաջյանին: Նամակի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև.

«Օրերս Ձեր անունից շրջանառության մեջ է դրվել Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման մի նախագիծ, որով փոփոխություն եք առաջարկում Երևանի ավագանու կանոնակարգում, այն է՝ «Ավագանու յուրաքանչյուր անդամ կարող է ուղղել մինչև երեք հարց» կետում երեք հարցի փոխարեն ուղղել մեկ հարց: Այս նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորել եք ավագանու աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով՝ ինչպես գրված է նախագծի հիմնավորման մեջ:

Պետք չէ շատ խորանալ այս խնդրի էության մեջ, սոսկ նշենք, որ Երևանի ավագանու միայն յուրաքանչյուր երկրորդ նիստում ավագանու անդամներն իրավունք ունեն երեքական հարց ուղղել Երևանի քաղաքապետին կամ քաղաքապետարանի որևէ պաշտոնյայի, իսկ Երևանում առկա խնդիրներն անթիվ են ու այդ հարցերը հիմնականում բխում են երևանցիների նամակներից, եւ նրանցից յուրաքանչյուրն անհամբեր սպասում է իր հարցին պատկան պաշտոնյայի տված պատասխանին: Ստացվում է, որ տարվա ընթացում ամենաշատը 3-4 անգամ է ավագանու անդամին հնարավորություն ընձեռվում հնչեցնելու երևանցուն մտահոգող որևէ խնդիր: Զարմանալի է, որ ավագանու յուրաքանչյուր նիստին հարցեր ու պատասխանների հնարավորություն առաջարկելու փոխարեն առաջարկում եք հարցերի թիվը կրճատել 3 անգամ, այսինքն՝ 3 անգամ պակասեցվում է երևանցիներին մտահոգող հարցերը հնչեցնելու հնարավորությունն ու փաստորեն ստացվում է, որ մենք զլանում ենք 3 ամիսը մեկ անգամ մի ամբողջ օր տրամադրել մեր պարտականությունները կատարելուն:

Ինչպես նկատեցիք, Երևանի ավագանու հոկտեմբերի 31-ի հարց ու պատասխանի նիստում միայն 18 հարց հնչեցվեց «Բարև Երևան»-ի անդամների կողմից, և դրանք երևանցիների կողմից շատ սպասված հարցեր էին:

Չգիտեմ, «Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավորներն այս առաջարկով ինչպես են ավագանու աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, կամ միգուցե հանրապետականներն առանց հնչեցնելու են լուծում երևանցիների խնդիրները, բայց մենք պարտավոր ենք դրանք հնչեցնել, որովհետև երևանցին մեզ ընտրել է և ուզում է համոզվել իր ընտրության մեջ: Երևանի ավագանու գործունեության արդյունավետությունը այս փոփոխությունից վստահաբար չի բարձրանալու: Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամներս լրջորեն մտահոգված ենք շրջանառության մեջ դրված այս նախագծի համար:

Հարգելի՛ պարոն Թոքմաջյան, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության հարգելի՛ անդամներ, հորդորում ենք ետ կանչել այս նախագիծը, որովհետև նախագծի ձեր բերած հիմնավորումն այլ բան չի խոստանում, քան ավագանու գործունեության արդյունավետության անկում և երևանցիների նկատմամբ անհարգալից վերաբերմունք:

Շնորհակալություն համագործակցության համար»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԲՐԻԿՍ-ի անդամ Չինաստանը Ռուսաստանից 2,3 միլիարդ դոլարի ձուկ և ծովամթերք է գնելՆեթանյահուն մերժել է Զելենսկու առաջարկը. Փաշինյանի արձագանքը՝ Պուտինի կողմից շնորհավորանք չստանալուն (տեսանյութ)Ջանես Նազարյանը դարձել է Բաքվում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարահի առաջնության ոսկե մեդալակիրԱտամնաբույժը զգուշացրել է ամառային մեկ սովորության վտանգավոր հետևանքների մասինԱնահիտ Մանասյանը ահազանգի հետքերով գնացել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալMash․ Ալլա Պուգաչովան կարող է զրկվել Յուրմալայում վարձակալած առանձնատնիցՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափԻրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի կողմից Իրաքի վրա հարձակումները20 տարի անց Հրաչյա Ռոստոմյանը հրաժարական է տվել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնիցԳիտնականը զգուշացրել է մեղուների ոչնչացման մասին Եվրոպայում աննորմալ շոգի պատճառովԹրամփը կոտրած տաշտակի առաջ կանգնեցրեց Ալիևին և Էրդողանին․ Գրիգոր Բալասանյանը՝ TRIPP+-ի մասին (տեսանյութ)Զելենսկին ԱՄՆ-ից ցանկանում է ստանալ 300 Patriot հրթիռԲռնագանձումներ՝ Քոչարյանից, Ծառուկյանից. Թրամփը կողմ է, Պուտինը՝ ոչ․ ԶելենսկիԻրանի նահանգը հրթիռային հարվածի տակ է հայտնվել«Lori Peak»-ում հարսանիքից հետո զանգվածային թունավորում է գրանցվել․ օբյեկտի գործունեությունը կասեցվել էՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է առանձնապես խոշոր չափի թմրամիջոց․ 39-ամյա տղամարդ է ձերբակալվելԲուլղարիան ցանկանում է Լեհաստանից գնել ՄիԳ-29 կործանիչներ, որոնք նախատեսված էին Ուկրաինայի համարՆյու Յորքում լեգեոներների հիվանդության բռնկման պատճառով վեց մարդ է մահացելՊավել Դուրովը՝ «ահաբեկչի դիմակով»․ Telegram-ի հիմնադիրը նոր գրառում է արելԱռանց մանկական նստատեղի մեքենա վարելու համար կազմվել է ավելի քան 7 հազար արձանագրությունՄերձավոր Արևելքում գտնվող ամերիկացի զինվորները շուտով կարող են զրկվել իրենց հեռախոսներիցԱմբերդի նախկին ղեկավարը համայնքային 9 հողակտոր է օտարել իրեն և հարազատներինՓաշինյանը՝ ՌԴ ղեկավարության հետ երկխոսության մասին․ «Այլընտրանքներ չունենալու դարաշրջանը փակված է»Հութիները կարող են վճարներ սահմանել Կարմիր ծովով անցման համար նախատեսված նավերիցՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը պատասխանել է Զախարովայի՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարությանըՊերմի երկրամասում անօդաչու թռչող սարքեր են հարձակվել արդյունաբերական ձեռնարկության վրաՎրաստանի Ազգային բանկը անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքըԻրանի դեսպանատունը հրապարակել է Թրամփի՝ մատուցողի կերպարով արհեստական բանականությամբ ստեղծված պատկերԼավրովը հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է Ռուսաստանի բնակչությանը տրամադրել իշխանությունների դեմՀաղթանակ թաղամասում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տունՇվեդիան հայտնել է մրցաշարից հետո եթովպացի 20 երիտասարդ ֆուտբոլիստների անհետ կորելու մասինԻրանը ԵՄ-ին հայտարարել է, որ Ուկրաինան պետք է պատասխանատվություն կրի Կասպից ծովում նավի վրա հարձակման համարՊաշտպանության և ՆԳ նախարարները կշարունակեն պաշտոնավարել․ ՓաշինյանԽաչի ճանապարհը կյանքի ճանապարհն է և ոչ երբեք մահվան․ Բագրատ ՍրբազանԱՄՆ-ում արձագանքել են Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա Ուկրաինայի հարձակմանը Եթե այս հարցը չլուծվի, դա կլինի ԵԱՏՄ–ի վերջի սկզբը. Նիկոլ ՓաշինյանԹրամփը Գրեհեմի հրաժեշտի արարողության ժամանակ իր ենթականերին կոնֆետներ է բաժանել (տեսանյութ)Փաշինյանը՝ ԵԱՏՄ աշխատանքի մասին․ «Փաստացի չի աշխատում»Վարչապետի աշխատակազմը կղեկավարի Լիլիթ ՄակունցըԳոռ Վարդանյանը վերընտրվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնումFox. Թրամփի մահվան դեպքում անվճար գարեջուր խոստացող գարեջրատանը լիցենզիան չեղյալ է հայտարարվելՌԴ Պետդումայում Զելենսկու հայտարարության մեջ տեսել են տարածքների փոխանակման ակնարկԱվարտվել է 6 մարդու մահվան ելքով Գյումրի-Արմավիր ճանապարհի վթարի գործի նախաքննությունըՆեթանյահուն Վաշինգտոնում հրաժարվել է հանդիպել Զելենսկու հետԼավրովը Բալթյան երկրներն անվանել է Ռուսաստանի դեմ ուղղված «գլխավոր մարտագլխիկներ»Լեհաստանի պաշտպանության նախարարը բացառել է Ռուսաստանի հարձակման հավանականությունը«Իմ կարգի մարդը նեղվո՞ւմ է»․ Միքայելյանը՝ ընտրության արդյունքների մասինՀաղորդվել է Ռյազանի վրա հարձակման ժամանակ կիրառված անօդաչու թռչող սարքերի տեսակի մասինԻմ կարգի մարդը կարա՞ նեղված լինի. Սասուն Միքայելյանը չի ընտրվել հանձնաժողովի նախագահի թեկնածուՃապոնիայի բնակչությունը 42 տարվա ընթացքում առաջին անգամ նվազել է 120 միլիոնից
Ամենադիտված