Նույնասեռականության մեջ մեղադրվող Հակոբ Աբեղան կդիմի դատարան (ֆոտո)
Հասարակություն
Նույնասեռական լինելու տեղեկությունների հետ կապված Հակոբ աբեղա Գրիգորյանը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Ինչպես տեղյակ եք, վերջին շրջանում ակամա հայտնվեցի որոշ տհաճ քննարկումների կենտրոնում, որոնք բացարձակապես սուտ են, նենգամիտ հերյուրանք ու չեն համապատասխանում իրականությանը և խաթարում են իմ, ընտանիքիս ու հարազատներիս անդորրն ու կյանքի բնականոն ընթացքը: Նկատի ունենալով, որ այդ ամենին վերջ դնելն հնարավոր է միայն դատական կարգով, դիմելու եմ դատական գորընթացների, օրենքով սահմանված կարգով անունս ու բարի համբավս վերականգնելու համար: Չուզենալով որպես Եկեղեցու սպասավոր մտնել այդ գործընթացների մեջ, նպատակահարմար եմ համարել դիմել Վեհափառ Հայրապետին` ազատ կացուցանելու համար եկեղեցական իմ ծառայությունը մինչև հարցի մեջ հստակություն կմտցվի:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ արդեն իսկ նախնական խորհրդակցություն եմ ունեցել փաստաբանի հետ և առաջիկա օրերին դիմելու եմ դատարան իմ անձի արժանապատվության ու բարի համբավի նկատմամբ ոտնձգություն կատարած անձնավորությանը օրենքի սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:
Առաջիկային հանդես կգամ նաև մամուլի ասուլիսով, որտեղ հանգամանալից կներկայացնեմ այս տհաճ իրավիճակի հետ կապված բոլոր հարցերի պատասխաններն իրենց հիմնավորումներով»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն