Վաչե Գաբրիելյանը` պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու մասին
Քաղաքական
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի վերաբերյալ թյուր կարծիքը հասարակության մեջից ի սպառ վերացնելու նպատակով կառավարությանը խնդրեց պարզաբանել, թե ինչ շրջանակում է աշխատավարձը բարձրանալու, և քանի մարդ է օգտվելու դրանից:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, պատասխանելով պատգամավորի հարցին, ասաց. «Խոսքը վերաբերում է 238 հազար հոգու, ովքեր հանրային հատվածներում աշխատում են: Այս ցանկի մեջ բարձրաստիճան պաշոտնյաները չեն անցնում 1000-ից»:
Գաբրիելյանի խոսքով` միայն բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապված ձևակերպումն այնքան էլ կոռեկտ չէ, որն, ըստ իրեն, ամբոխավարական հնարք է: Ամենաբարձր հատկացումները տրվել են Փրկարար ծառայության ֆոնդին, 100 տոկոսից ավելի ավելացել են բժիշկների աշխատավարձերը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն