Ջհանգիրյանը վարչապետին առաջարկեց գործադիրի ՀՀԿ-ականներին բերել ԱԺ, և հակառակը
Քաղաքական
Այսօր ԱԺ Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ևս մեկ անգամ կրկնեց, որ Կառավարությունը ԱԺ-ի թողտվությամբ յուրացրել է օրենսդիր իշխանությունը և ինքն է թելադրում ոչ միայն ընդունվող օրենքների բովանադակությունը, այլ նաև հերթականությունը` ներկայացնելով վիճակագրություն, թե մի օրենքի նախագծում քանի փոփոխություն են կատարել:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը համաձայնեց, որ օրենքները հաճախակի են փոփոխութունների ենթարկվում: Միևնույն ժամանակ, նշեց, որ ցանկալի է` ընդունվեն այնպիսի հիմնարար օրենքներ, որպեսզի հետագայում փոփոխությունները հասնեն մինիմումի. «Մեր նման պետությունները, որոնք դեռևս նոր են ձևավորում ինստիոտուտներ, երբ հասակարությունը բարդ տրանսֆորմացիայի փուլում է, անհնար է` չլինեն փոփոխություններ։ Եթե նման փոփոխություներ չես անում, նշանակում է` չես անդրադառանում ժամանակաից մարտահրավերներին»,-ասաց վարչապետը:
Ըստ նրա` օրենսդրական նախաձեռնունների քանակը ոչ միայն ՀՀ կառավարության նախաձեռնություններն են, այլև` իրենց քաղաքական թիմի, որն էլ եղել է նախընտրական ծրագրերից։
Կարծում է նաև, որ չի կարելի ասել, որ Կառավարությունը գերազանուցում կամ ճնշում է ԱԺ-ին:
Գագիկ Ջհանգրիյանն էլ նկատեց` զարմանալի պառճառով բոլոր օրենսդրական նախաձեռնության հեղինակները գործադիրում են, և առաջարկեց տեղափոխություն անել` գործադիրի ՀՀԿ-ականերին բերել ԱԺ, և հակառակը։
Վարչապետը, ի պատասխան Ջհանգիրյանի, նշեց, որ օրինաստեղծ մասնագետների տեղափոխությունը Կառավարությունից ԱԺ միշտ էլ եղել է:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն