Հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող կինը փակել է դուռը. բնակարանից ծուխ է նկատվում
Հայաստան
Նոյեմբերի 13-ին, ժամը 19.57-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ն. Ստեփանյան փողոցի թիվ 11-րդ շենքի բնակարաններից մեկում հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող կինը փակել է դուռը, իսկ բնակարանից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և տեսել, որ ներսում բնակարանի բնակչուհի Մ. Տ. վառել է վառարանը: Շտապօգնության աշխատակիցները Մ. Տ. հոսպիտալացրել են Երևանի քաղաքային նյարդահոգեբուժական դիսպանսեր:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից