«Խաչիկ Հարությունյանը վայր է դնում իր մանդատը. վերջինիս կփոխարինի Բիշարյանի քրոջ փեսան»
Հայկական Մամուլ
Երեկ՝ ԱԺ նիստի ժամանակ, ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե ՕԵԿ խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանը վայր է դնում իր մանդատը նոր աշխատանքի անցնելու առիթով: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ արդեն երկար ժամանակ է, ինչ ՕԵԿ-ում քննարկվել է Խ. Հարությունյանի հեռանալու հարցը, եւ արդեն հստակեցված է, թե ով է փոխարինելու նրան: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Խ. Հարությունյանին կփոխարինի ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի քրոջ փեսան՝ Լեւոն Դոխոլյանը: Տեղեկացանք նաեւ, որ Լ. Դոխոլյանը մոտ 2-3 տարի է, ինչ ՕԵԿ-ական է դարձել եւ այժմ աշխատում է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ»-ում: Վերջինս Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ է, ու շենգավիթցիները մեզ հետ զրույցում նշեցին, որ Լ. Դոխոլյանին իր հարեւանները ճանաչում են «Քույրիկ Լեւոն» ածականով: Երեկ «Ժողովուրդ»-ն ԱԺ-ում փորձեց ՕԵԿ փոխնախագահ, ԱԻ նախարար Արմեն Երիցյանից պարզել, թե ով է փոխարինելու Խ. Հարությունյանին, սակայն նա ասաց, թե այդ հարցը դեռ կուսակցությունում չի քննարկվել:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը