Գյումրիում գործող արվեստի 3 պետական բուհերի մասնաճյուղերն առաջիկայում միավորվելու են
Հայկական Մամուլ
Գյումրի քաղաքում գործող արվեստի 3 պետական բուհերի մասնաճյուղերը' «Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը, «Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ը եւ «Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ն առաջիկայում միավորվելու են: Նման որոշման են հանգել ՀՀ գործադիր մարմնում: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ հայտարարել է, որ Հայաստանին ձեռք չի տալիս բազմաթիվ փոքր բուհեր ունենալը, իսկ համախմբումը կբարձրացնի ուսման որակը: Հիշեցնենք՝ երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Վանաձորի մասնաճյուղը միանալու է Վանաձորի մանկավարժական համալսարանին, նաեւ դադարեցվելու է ՀՊՃՀ-ի գործունեությունը:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն