2013-ին 64 հոգի դատապարտվել է ավտովթար կատարելու մեղադրանքով
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ դատարանները 2013-ի 6 ամսում դատական ակտեր են կայացրել ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման վերաբերյալ 82 գործով (Քրօր. 242 հ.) և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու 4 գործով (Քրօր. 244 հ.):
242-րդ հոդվածով դատապարտվել է 62 հոգի և 2 հոգի՝ դեպքի վայրը թողնելու համար: Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ հայերը հազվադեպ են փախչում դեպքի վայրից, ինչն անշուշտ լավ է: Բայց սա կարող է նաև վկայել արատավոր մի երևույթի մասին, երբ պատահարի վայրը թողնելու մեղադրանքը, որը ենթադրում է առավելագույնը երկու տարվա ազատազրկում, «ջրվում է» քննիչների կողմից:
Մանրամասները` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը