«Պատրաստ ենք պայքարել մինչև վերջ». «Տոնուս»-ի խաբված բնակիչները բողոքում են Կենտրոնական բանկի դիմաց
Հասարակություն
Արդեն տևական ժամանակ է, ինչ թեժ իրավիճակ է ստեղծվել Դավիթաշեն համայնքի 2-րդ թաղամասում` «Տոնուս» շինարարական ընկերության կողմից կառուցվող 44/4 բազմաբնակարան բնակելի շենքի շուրջ:
Այս պահին «Տոնուսի» խաբված բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում Կենտրոնական բանկի դիմաց: Բնակիչները Lurer.com-ի հետ զրույցում նշեցին, որ Արցախբանկի` իրենց ներկայացրած առաջարկը տրամաբանությունից դուրս է, և իրենք եկել են բողոքի ակցիան անցկացնելու Կենտրոնական բանկի դիմաց, քանի որ վերջինս է լիցենզիա տրամադրել տվյալ բանկին. լիցենզիան իրենք են տրամադրել, թող օգնեն լուծել հարցը` պնդում են բողոքի ակցիայի մասնակիցները։
Բնակիչները նշեցին նաև, որ մինչև վերջ են պայքարելու և Կենտրոնական բանկի շենքի մոտից շարժվելու են դեպի Կառավարության շենք, որտեղ այս պահին ընթանում է Կառավարության հերթական նիստը։
Նշենք, որ շինարարական ընկերությունը պատկանում է ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին: Քաղաքացիները պահանջում են իրենց տրամադրել օրինական ճանապարհով «Տոնուս» ՍՊԸ-ից ձեռք բերած բնակարանները։
2006 թվականից 140 ընտանիք «Տոնուս Քոնսթրաքշնս» ՍՊԸ-ի հետ կնքել են անշարժ գույքի առքուվաճառքի նախնական պայմանագիր, կատարել պարբերական վճարումներ վերը նշված բազմաբնակարան շենքում բնակարան ձեռք բերելու նպատակով: Սակայն վերջերս բնակիչներին հայտարարել են, որ իրենք բնակարանների նկատմամբ իրավունքներ չունեն, քանի որ շենքը գրավ է դրված «Արցախ բանկ» ՓԲԸ-ում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն