Հերթական հրաձգությունը ԱՄՆ-ի դպրոցներից մեկում. կան վիրավորներ
ԱՄՆ
ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահագի Փիթսբուրգ քաղաքի դպրոցներից մեկում նոյեմբերի 13-ին հրաձգություն է տեղի ունեցել. գրում է CBS Local-ը` հղում կատարելով ոստիկանությանը:
Հրաձգությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 14.50-ին (23.50): Համաձայն այդ տեղեկությունների` վիրավորվել է առնվազն 3 մարդ:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները: Զոհերի և վիրավորների մասին պաշտոնական հայտարարություն չի արվել:
Նախնական տվյալներով` կրակահերթին մասնակցել է 3 մարդ: Նրանց դրդապատճառերի մասին ոչինչ չի հաղորդվում: Ենթադրվում է, որ նրանք թաքնվել են դպրոցի մոտակա անտառում: Վիրավորվածները, որոնց թվում կա մեծ դպրոցական երեխա, հոսպիտալացվել են:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)