«Տոնուս»-ի բնակիչները Կենտրոնական բանկում քննարկում են իրենց բնակարանների հարցը
Հասարակություն
Արդեն տևական ժամանակ է, ինչ թեժ իրավիճակ է ստեղծվել Դավիթաշեն համայնքի 2-րդ թաղամասում` «Տոնուս» շինարարական ընկերության կողմից կառուցվող 44/4 բազմաբնակարան բնակելի շենքի շուրջ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը «Տոնուսի» խաբված բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում Կենտրոնական բանկի դիմաց: Նրանք նշել են, որ մինչև վերջ պայքարելու են:
Վերջիններս նշեցին, որ պետք է հանդիպեն Կենտրոնական բանկի նախագահի հետ։ Սակայն բանկի ներկայացուցիչնհերից մեկը նշեց, որ Կենտրոնական բանկի նախագահն այս պահին Կառավարությունում է, և հնարավոր է` այնտեղից մեկնի Ղարաբաղ։
Եվ քանի որ հնարավոր չէր հանդիպումը նախագահի հետ, բնակիչներին առաջարկվեց հանդիպել Կենտրոնական բանկի աշխատակազմի ղեկավարի հետ։
Այս պահին բանկի ներսում նշված պաշտոնյայի հետ քննարկում է տեղի ունենում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն