ԱՄՆ-ն ցանկանում է Ադրբեջանը տեսնել իբրև արևմտամետ պետություն
Ադրբեջան
Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը, նոյեմբերի 13-ին ելույթ ունենալով Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների առջև հայտարարել է, որ Եվրասիական միությանը և Եվրատլանտյան տարածաշրջանին ինտեգրվելու ընտրության հարցում Ադրբեջանը պետք է ինքնուրույն որոշում կայացնի, սակայն ԱՄՆ-ն ցականում է Ադրբեջանը տեսնել իբրև արևմտամետ պետություն. դեսպանի խոսքերը մեջբերում է Contact.az-ը:
Մորնինգսթարն իր ելույթում նշել է, որ ԱՄՆ-ն հակված է օգնություն ցուցաբերել Ադրբեջանին տնտսության դիվերսիֆիկացման ոլորտում: Մասնավորապես` միջազգային զարգացման ամերիկյան գործակալությունը (USAİD) շատ ակտիվ է համագործակցում Ադրբեջանի գյուղատնտեսության բիզնես ենթակառուցվածքների հետ:
Նա նաև նշել է, որ Ադրբեջանը շահավետ դիրքում է Եվրոպայի և Ասիայի միջև տրանսպորտային հաղորդակցման և Մետաքսի ճանապարհի վերականգման տեսանկյունից:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն