ԱՄՆ-ում հանրապետականները հրաժարվել են քննարկել միգրացիոն բարեփոխումների օրինագիծը
ԱՄՆ
ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատում գերակշռող հանրապետականները հրաժարվել են քննարկել միգրացիոն բարեփոխումների մասին օրինագիծը, որն ավելի վաղ ընդունվել էր սենատի կողմից. գրում է Politico պարբերականը:
«Մենք չենք քննարկի 1300-էջանոց օրինագիծը, որը ոչ ոք չի կարդացել: Ասեմ առավել հստակ` մենք չենք պատրաստվում այն քննարկել նստաշրջանի ընթացքում»,-հայտարարել է ներկայացուցիչների պալատի խոսնակ հանրապետական Ջոն Բեյները:
Նա նաև նշել է, որ կուսակցությունը չի պլանավորում անցկացնել այդ ռեֆորմը մինչև տարվա վերջ, ինչպես կոչ է անում նախագահ Օբաման:
Բեյների խոսքերը իսկական հարված են ռեֆորմի պաշտպանների դիրքերին, որոնց թվում նաև` նախագահի. oրինագիծը նախագահի ներքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն էր:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)