«Չգիտեմ՝ ինչպիսին է Մոուրինյուն իրականում». Վալդանո
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն հայտարարել է, որ թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին այնքան էլ լավ չի ճանաչում, որպեսզի բնութագրի վերջինիս. տեղեկացնում է իսպանական մամուլը:
«Մոուրինյուի նման շատ մարդկանց գիտեմ: Նրանց պահվածքը հիմնված է առաջնորդ լինելու ցանկության վրա: Ես Մոուրինյուին այնքան լավ չգիտեմ, որ ասեմ թե ինչպիսին է ինքը իրականում: Մենք մի քանի ամիս ենք շփվել, որից հետո հեռու ենք մնացել միմյանցից, քանի որ մեր տեսակետները տարբեր հարցերի շուրջ չէին համընկնում:
Ֆուտբոլը պատերազմ է, որում կան թշնամիներ և բարեկամներ: Ոմանք կածում են, որ սա նորմալ է, ուրիշներն այլ կարծիք ունեն»,-նշել է Վալդանոն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում