Հավերժի ճամփորդը. Հովհաննես Թումանյան (տեսանյութ)
Գիտություն և Մշակույթ
Հաղորդումը պատմում է Հովհաննես Թումանյանի (1869-1923) կյանքի ու ստեղծագործության մասին:
Ծնվելով Լոռվա Դսեղ գյուղում` Թումանյանը երիտասարդ հասակում հայտնվում է Թիֆլիսում ու ընկնում հասարակական, քաղաքական, մշակութային կյանքի հորձանուտը:
Հայտնի բանաստեղծը նաև ակտիվ հասարակական գործիչ էր, ինչի պատճառով ձերբակալվել է, մեղադրվել ու արդարացվել: Հասարակական գործունեություն ըհաճախ խանգարել է նրա անսպառ ստեղծագործական ներուժի իրացմանը: Ապրելով բավական կարճ` Հովհ. Թումանյանն իր բազմաժանր ստեղծագործությամբ, հոդվածներով, հասարակական-մշակութային գործունեությամբ դարձավ հայ ժողովրդի կենսական ճանապարհի ուղեկիցն ու մեր գրականության հիմնասյուներից ու գագաթներից մեկը:
Հավերժի ճամփորդը. մաս 1-ին.
Հավերժի ճամփորդը. մաս 2-րդ.


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն