«Անհեթեթություն է դա». «Տոնուսից» խաբված բնակիչները շարունակում են պայքարը
Հասարակություն
Արդեն տևական ժամանակ է, ինչ թեժ իրավիճակ է ստեղծվել «Տոնուս» շինարարական ընկերության կողմից Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասում 44/4 և Փափազյան 118/1-ում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի շուրջ:
Նշենք, որ շինարարական ընկերությունը պատկանում էր ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին:
Քաղաքացիները պահանջում են իրենց տրամադրել օրինական ճանապարհով «Տոնուս» ՍՊԸ-ից ձեռք բերած բնակարանները։ 2006 թվականից ընտանիքները «Տոնուս Քոնսթրաքշնս» ՍՊԸ-ի հետ կնքել են անշարժ գույքի առքուվաճառքի նախնական պայմանագիր, կատարել պարբերական վճարումներ վերը նշված բազմաբնակարան շենքում բնակարան ձեռք բերելու նպատակով: Սակայն վերջերս բնակիչներին հայտարարել են, որ իրենք բնակարանների նկատմամբ իրավունքներ չունեն, քանի որ շենքը գրավ է դրված «Արցախբանկ» ՓԲԸ-ում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը, «Տոնուսի» խաբված բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում Կենտրոնական բանկի դիմաց:
Բնակիչները Lurer.com-ի հետ զրույցում նշեցին, որ Արցախբանկի` իրենց ներկայացրած առաջարկը տրամաբանությունից դուրս է, և իրենք եկել են բողոքի ակցիան անցկացնելու Կենտրոնական բանկի դիմաց, քանի որ վերջինս է լիցենզիա տրամադրել «Արցախբանկին»:
«Լիցենզիան իրենք են տրամադրել, թող հետևեն բանկի աշխատանքին»,- պնդում են բողոքի ակցիայի մասնակիցները։
Նշենք, որ բնակիչները «Արցախբանկի» հիմնադիրների հետ նախնական հանդիպում էին ունեցել: Հաշվարկից հետո բնակիչներին ասվել է, որ մեկ քառակուսի մետրի համար անհրաժեշտ է վճարել 900 դոլար, որը երկու անգամ գերազանցում է այն պայմաններին, որոնցով բնակիչներն այդ բնակարանները պետք է գնեն:
«Անհեթեթություն է դա, նման առաջարկի հետ մենք չենք կարող համաձայնվել»,-ասում էին բնակիչները:
Մանրամասները` տեսանյութում.


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն