ՀՀ կառավարությունն օգտագործել է հարվածային բառապաշարի մի հուժկու զինանոց. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Քաղաքական
«Հուսահատ և անողնաշար բյուջե»: Ահա այսպես որակեց 2014 թվականի բյուջեի նախագիծը ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:
«ՀՀ կառավարությունը բյուջեի ուղերձը մշակելիս օգտագործել է հարվածային բառապաշարի մի հուժկու զինանոց՝ զարգացնել, խթանել, բարձրացնել, հզորացնել, աջակցել, նպաստել, ամրապնդել, կատարելագործել, ընդլայնել, խորացնել, արդիականցնել, ներգրավել, բարեփոխել, կարգավորել, զորացնել, օժանդակել, նույնիսկ` հանրահռչակել։ Ահա այն բառերը, որոնք դուք կարող եք գտնել բյուջեի ուղերձում, բայց այդ փաստաթերին ծանոթանալիս հարց է առաջանում` գործում է այս կառավարությունը, որովհետև ՀՀ-ի առաջ ծառացած ամենալուրջ մարտահրավերի աղքատության մասին բյուջեի ուղերձում որևէ բառ չկա»»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները` A1plus-ի տեսանյութում.


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն