«Արարատում ԲՀԿ-ի թեկնածուն ընտրությունները լեգիտիմացնելու համար էր»
Հասարակություն
Այսօր` նոյեմբերի 14-ին, Ազատության հրապարակում հանրահավաք էին կազմակերպել ազատամարտիկները: Ելույթով հանդես եկավ ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը:
«Հայաստանի իշխանությունները պետական օրենքներն օգտագործում են, որպեսզի ամրապնդեն և նույնիսկ հավերժացնեն ոչ թե ժողովրդավարական կառավարումը, այլ պարզապես լագերային ռեժիմը: Լագերային ռեժիմի հիմնական առանձնահատկություններից է վախի ռեժիմի պահպանումը, ղեկավարության անպատժելիությունը, իսկ մյուս կողմից` քաղաքացու անպաշտպանվածությունը:
Հայաստանում ընտրություններին սկսել են մրցակցային իմիջ տալ, իսկ իրականում պահպանվում են արատավոր երևույթ դարձած ընտրախախտումները: Մեկնաբանների ճնշող մեծամասնությունը արձանագրել է, որ կոնցլագերային ռեժիմի թիմը Արարատում հաղթել է վարչական և այլ ստվերային ռեսուրսի շնորհիվ: Մրցակցությունն իրականում եղել է ձևական. արդյունքը վաղուց կանխորոշված էր: ԲՀԿ-ի թեկնածուն այնքան ձայն ստացավ, որքան պետք էր ընտրությունները լեգիտիմացնելու համար: Իշխանությունները ստացան այնքան ձայն, որ հաղթանակ տոնեն»:
Խաչիկ Ավետիսյանի խոսքով` միակ տարբերակը, երբ այս ռեժիմի պայմաններում կարելի է մասնակցել ընտրություններին, այդ ընտրությունները օգտագործելն է հզոր համաժողովրդական բողոքի ալիքի բարձրացման համար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն