«Ձեր հեռանալու օրերը եկել են». Փոստանջյանը` կառավարությանը
Քաղաքական
Ազգային ժողովը նոյեմբերի 14-ին հրավիրել է արտահերթ նիստ, որում քննարկվում է 2014 թ. պետական բյուջեի նախագիծը: «Ձեր հեռանալու օրերը եկել են: Այս կառավարությունը պետք է հեռանա իշխանությունից, հետևանաբար, որքան շուտ հեռանաք, այնքան կօգնեք մեր ժողովրդին»,- արտահերթ նիստում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Ըստ պատգամավորի` անդամակցում ենք մի միության, որտեղ կոռուպցիան համատարած է: «Դեռ ինչեր են մեզ սպասվում, եթե սկսեք Լուկաշենկոյի հետ համագործակցել: Առջևում շատ հետաքրքիր օրեր են՝ այդպիսի ավտորիտար ուժերի հետ մեկ միության մեջ լինելու շնորհիվ»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ դեմ են քվեարկելու այս բյուջեին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն