Թրամփը կոտրած տաշտակի առաջ կանգնեցրեց Ալիևին և Էրդողանին․ Գրիգոր Բալասանյանը՝ TRIPP+-ի մասին (տեսանյութ) Բռնագանձումներ՝ Քոչարյանից, Ծառուկյանից. Թրամփը կողմ է, Պուտինը՝ ոչ․ Զելենսկի «Lori Peak»-ում հարսանիքից հետո զանգվածային թունավորում է գրանցվել․ օբյեկտի գործունեությունը կասեցվել է Քրեական ոստիկանությունը հայտնաբերել է առանձնապես խոշոր չափի թմրամիջոց․ 39-ամյա տղամարդ է ձերբակալվել Պավել Դուրովը՝ «ահաբեկչի դիմակով»․ Telegram-ի հիմնադիրը նոր գրառում է արել Առանց մանկական նստատեղի մեքենա վարելու համար կազմվել է ավելի քան 7 հազար արձանագրություն Ամբերդի նախկին ղեկավարը համայնքային 9 հողակտոր է օտարել իրեն և հարազատներին Փաշինյանը՝ ՌԴ ղեկավարության հետ երկխոսության մասին․ «Այլընտրանքներ չունենալու դարաշրջանը փակված է» ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը պատասխանել է Զախարովայի՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարությանը Հաղթանակ թաղամասում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն Պաշտպանության և ՆԳ նախարարները կշարունակեն պաշտոնավարել․ Փաշինյան Խաչի ճանապարհը կյանքի ճանապարհն է և ոչ երբեք մահվան․ Բագրատ Սրբազան 

«Նպատակն է քողարկել երկրում տեղի ունեցող համակարգային թալանը եւ կոռուպցիան». Լ. Զուրաբյան

Քաղաքական

ՍԺ արտահերթ նիստում՝ Հայ ազգային կոնգրես խմբակցության անունից խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հնչեցրած ելույթը:

«Պետական բյուջեի փաստաթուղթը Ազգային Ժողովի հաստատմանը ներկայացնելիս' կառավարությունն, ըստ էության, ներկայացնում է եկամուտների եւ ծախսերի մասին հաշվետվություն եւ առաջիկա առնվազն մեկ տարվա գործունեության ծրագիր: Եթե մենք լուրջ հաստատություն ենք եւ եթե իսկապես պատասխանատվություն ենք զգում մեզ ընտրած ժողովրդի առջեւ, ապա առաջին հարցը, որ պետք է վերլուծենք, այն է, թե արդյո՞ք ներկայացված փաստաթուղթը որեւէ կապ ունի իրականության հետ:

Պարզ փաստարկները ցույց են տալիս, որ մենք գործ ունենք ոչ թե ազնիվ կառավարիչների կողմից պատրաստված ծրագրային փաստաթղթի հետ, այլ մի փաստաթղթի, որի միակ նպատակն է քողարկել երկրում տեղի ունեցող համակարգային թալանը եւ կոռուպցիան, եւ այնպես ներկայացնել, իբր երկիրը սլանում է բնականոն զարգացման հունով: Այս առումով կուզեի անել հետեւյալ չորս դիտարկումները:

Առաջին երկու դիտարկումները վերաբերում են բյուջեի եկամտային մասի հաշվարկին: Վարչապետի կողմից այստեղ՝ Ազգային Ժողովում ներկայացվեց, որ ՀՆԱ-ի աճի տեմպերի նվազման գլխավոր երեք պատճառներից մեկը դա ներդրումների նվազումն է: Սա մատուցվում է որպես ինչ-որ արտաքին, կառավարության գործունեության ոլորտից դուրս մի գործոն, որի պատճառով մեր փառապանծ կառավարությունը չի կարող այսօր ներկայացնել ավելի մեծ եկամտային մաս ունեցող բյուջե: Ես պատահաբար չտվեցի հարց կառավարությանը, թե ներդրումների նվազման հարցում ի՞նչ դեր է խաղում կոռուպցիան: Ստացա ապշեցուցիչ պատասխան. կոռուպցիայի ընկալման ցուցանիշի հարցում Հայաստանը արձանագրել է առաջընթաց: Ես ուզում եմ հարցնեմ, դուք իսկապե՞ս սեփական ժողովրդին այդքան արհամարհում եք:

Ի տեղեկություն ձեզ՝ միջազգային Gallup International կազմակերպության 2013թ. զեկույցում Հայաստանում կառավարության կոռուպցիայի ընկալման ցուցանիշը 74% է: Համեմատության համար նշենք, որ հարևան երկրներից Վրաստանում կոռուպցիայի ընկալման ցուցանիշը կազմում է 25%, Թուրքիայում' 53%, Ադրբեջանում՝ 62%: Փաստորեն ռեգիոնի ամենակոռումպացված երկիրը Հայաստանն է: Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի տնօրենների խորհրդի, KPMG հեղինակավոր միջազգային խորհրդատվական ընկերության, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն» կենտրոնի, Policy Forum Armenia ամերիկյան վերլուծական կենտրոնի ներկայացուցիչների գնահատականների համաձայն, կոռուպցիան դարձել է Հայաստանի զարգացման եւ ներդրումների գլխավոր խոչընդոտը: Այս եւ այլ գնահատականները մենք ավելի մանրամասն եւ համակողմանի ներկայացրել ենք վերջերս՝ կառավարությանն ուղարկված համակարգային կոռուպցիային վերաբերող հարցապնդման մեջ, եւ դեռ հնարավորություն կունենանք ներկայացնելու հաջորդ քառօրյայի ժամանակ: Այստեղ միայն ցանկանում եմ հիշեցնել Դիլիջանի դպրոցի վերաբերյալ իմ ելույթը, որտեղ ես բազմաթիվ օրինակներ բերեցի՝ կոռուպցիայի պատճառով մի քանի հարյուր միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումների տապալման վերաբերյալ, մեջբերելով նաեւ հենց Դիլիջանի դպրոցի ծրագրի ներդրող Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը ռուսաստանյան հեռուստատեսությանը, որտեղ, նա խոստովանեց, որ ներդրում է անում Հայաստանի «կոշտ կլանային համակարգում», որովհետեւ բարեկամական հարաբերություններ ունի իշխանությունների հետ: Եւ ուրեմն արձանագրենք, որ բյուջե ներկայացնելիս ներդրումների նվազման մասին խոսում է մի կառավարություն, որը այդ ներդրումների նվազման ամենամեծ պատճառն է:

Երկրորդ դիտարկումը վերաբերում է բյուջեի թալանի վերլուծությանը: Շնորհիվ ՎՊ-ի բացահայտումների' արձանագրված է, թե ինչ ահռելի գումարներ են թալանվում բյուջեից: Սակայն վերլուծությունը ցույց է տալիս, որ շատ ավելի մեծ գումար հափշտակվում է, պատկերավոր ասած, մինչեւ բյուջե մտնելը, այսինքն, պետական եկամուտների թալանի հետեւանքով, դրանց մի փոքր մասն է միայն արտացոլվում բյուջեում: Մասնավորապես, Policy Forum Armenia կազմակերպության վերլուծության համաձայն « ...կոռուպցիայի պատճառով տնտեսական աճի ցուցանիշը տարեկան կրճատվում է 2 տոկոսային կետով։ Եւ Հայաստանի ՀՆԱ-ն, այսօրվա 10.5 միլիարդ դոլարի փոխարեն՝ կարող էր լինել ավելի քան 16.4 միլիարդ…Կառավարությունը պատշաճ կերպով չի հարկում իր «բարեկամներին»՝ օլիգարխներին և մեծ բիզնեսներ ունեցող բարձրաստիճան պաշտոնյաներին, փոխարենը՝ հետապնդում են մնացած գործարարներին ՝լրացուցիչ տուրքերով, հարկային կանխավճարներով և կաշառքներով»։

ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանի համար հարկեր/ՀՆԱ պոտենցիալ հարաբերակցությունը 21%-ն է՝ առանց սոցհատկացումների։ Հիմնվելով ՀՆԱ պոտենցիալ ծավալի (ավելի քան 16.4 միլիարդ ԱՄՆ դոլար), Հայաստանի համար հարկեր/ՀՆԱ պոտենցիալ (21%) և փաստացի հարաբերակցության (16.1-16.7 տոկոս) ցուցանիշների, ՀՀ 2011 – 2012թ.թ. պետական բյուջեի հարկային եկամուտների ծավալների վրա, հեշտությամբ կարելի է հաշվարկել, որ հարկային եկամուտների գծով պետական եկամուտները կարող էին կազմել շուրջ 3.5 մլրդ. ԱՄՆ դոլար' այսինքն, փաստացիից կրկնակի չափով ավելի: Ստացվում է, որ միայն հարկային եկամուտների գծով կոռուպցիոն բուրգը պետությունից հափշտակում է տարեկան ավելի քան 1.7 – 1.8 մլրդ. ԱՄՆ դոլար:

Պետական եկամուտների հավաքագրման և բյուջեի ծախսերի տվյալների վերլուծությունը հիմք է տալիս արձանագրելու, որ յուրաքանչյուր տարի պետությունից հափշտակվում և կոռուպցիոն բուրգի գագաթը կազմող պետական բարձրաստիճան պաշտոնյաների գրպանն է հոսում ավելի քան 2.5 մլրդ.դոլար, այսինքն նույնքան, որքան երկրի պետական բյուջեն է:

Երրորդ դիտարկումը վերաբերում է պետական պարտքի շուրջ ստեղծված իրավիճակին: 2013-ը բացառիկ տարի էր արտաքին պարտքի մարման տեսանկյունից. դրա համար նախատեսված գումարը ահռելի գումար էր'418 մլն դոլար: 2013 թվականին ՀՀ սպառեց իր պարտք վերցնելու օրենքով նախատեսված հնարավորությունները եւ առ 2013 թվականի հոկտեմբերի 1-ը պետական պարտքի մեծությունը կազմեց 5 միլիարդ 29 մլն ԱՄՆ դոլար, որն արդեն գերազանցում է 2012թ. ՀՆԱ-ի /9,8 մլրդ դոլար/ 50 տոկոսը:
Համաձայն «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի, եթե պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցում է Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա ՀՆԱ-ի 50 տոկոսը, ապա հաջորդ տարվա պետական բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի վերջին երեք տարիների ծավալների միջին ցուցանիշի 3 տոկոսը: 2014 թվականի բյուջեի դեֆիցիտը, համաձայն նախագծի, կազմում է 314 մլն դոլար' վերջին 3 տարիների ՀՆԱ-ի միջին ցուցանիշի 3,4 տոկոսը:

Այսինքն, պետական պարտքի նման մակարդակի դեպքում նույնիսկ, հաջորդ տարվանից ՀՀ չի կարող ներգրավել որևէ տիպի միջոցներ, քանի որ օրենքով նման գործարքը համարվում է առոչինչ:

Եթե անգամ փոխվի Հայաստանի օրենքը, եւ կառավարությանը թույլ տրվի նոր փոխառություններ անել, սա միեւնույն է, կանդրադառնա ՀՀ ֆինանսական ռեյտինգի, ինչպես նաեւ պետական պարտատոմսերի ռեյտինգի վրա, եւ կխարխլի առանց այդ էլ փխրուն ֆինանսական կայունությունը: Ըստ էության, ներկա կառավարությունը մեզ կանգնեցրել է ֆինանսական դեստաբիլիզացիայի իրական վտանգի, եթե ոչ՝ աղետի շեմին եւ կառչում է իշխանությունից՝ պարտքի ծանր բեռի տակ դնելով ապագա սերնդներին:

Եւ չորրորդ դիտարկումը. կարելի է նկատել, որ Սերժ եւ Տիգրան Սարգսյանների կառավարության կողմից թմբկահարված մի քանի ծրագրերի՝ մասնավորապես, նոր ատոմակայանի, Իրան-Հայաստան երկաթգծի, Երեւանի նոր մետրոկայանի, Իրանի հետ Մեղրիում համատեղ ՀԷԿ-ի կառուցման մասին բյուջեում տող կամ բառ անգամ չկա:

Կառավարությունը երբեք չի հայտարարել, որ ինքը հրաժարվում է այդ խոստումներից: Միեւնույն ժամանակ, ներկայացվում է բյուջեի մի նախագիծ, որում այդ ծրագրերի իրականացման համար 1 դրամ անգամ հատկացված չէ: Եւ սա պատահականություն չէ. բյուջեում ընդհանրապես որեւէ ռազմավարական ծրագիր կամ ռազմավարություն չի երեւում: Ուրեմն, այս բյուջեի փաստաթուղթը գնահատենք որպես խոստովանություն առ այն, որ 2008թ.-ից տրված խոստումներն ընդամենը հեքիաթ էին, որով փորձում էին արդարացնել կեղծված ընտրությունների միջոցով իշխանության յուրացումը:

Ամփոփենք. մենք չենք կարող հաստատել մի բյուջե, որը ՝ համակարգված կոռուպցիայի, պետական եկամուտների եւ ծախսերի թալանի, պետական անվճարունակության եւ, վերջապես՝ խաբեության բյուջե է: Այսպիսի բյուջե ներկայացրած կառավարությանը պետք է ոչ միայն անվստահություն հայտնել, այլեւ կանչել քրեական պատասխանատվության»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափԻրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի կողմից Իրաքի վրա հարձակումները20 տարի անց Հրաչյա Ռոստոմյանը հրաժարական է տվել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնիցԳիտնականը զգուշացրել է մեղուների ոչնչացման մասին Եվրոպայում աննորմալ շոգի պատճառովԹրամփը կոտրած տաշտակի առաջ կանգնեցրեց Ալիևին և Էրդողանին․ Գրիգոր Բալասանյանը՝ TRIPP+-ի մասին (տեսանյութ)Զելենսկին ԱՄՆ-ից ցանկանում է ստանալ 300 Patriot հրթիռԲռնագանձումներ՝ Քոչարյանից, Ծառուկյանից. Թրամփը կողմ է, Պուտինը՝ ոչ․ ԶելենսկիԻրանի նահանգը հրթիռային հարվածի տակ է հայտնվել«Lori Peak»-ում հարսանիքից հետո զանգվածային թունավորում է գրանցվել․ օբյեկտի գործունեությունը կասեցվել էՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է առանձնապես խոշոր չափի թմրամիջոց․ 39-ամյա տղամարդ է ձերբակալվելԲուլղարիան ցանկանում է Լեհաստանից գնել ՄիԳ-29 կործանիչներ, որոնք նախատեսված էին Ուկրաինայի համարՆյու Յորքում լեգեոներների հիվանդության բռնկման պատճառով վեց մարդ է մահացելՊավել Դուրովը՝ «ահաբեկչի դիմակով»․ Telegram-ի հիմնադիրը նոր գրառում է արելԱռանց մանկական նստատեղի մեքենա վարելու համար կազմվել է ավելի քան 7 հազար արձանագրությունՄերձավոր Արևելքում գտնվող ամերիկացի զինվորները շուտով կարող են զրկվել իրենց հեռախոսներիցԱմբերդի նախկին ղեկավարը համայնքային 9 հողակտոր է օտարել իրեն և հարազատներինՓաշինյանը՝ ՌԴ ղեկավարության հետ երկխոսության մասին․ «Այլընտրանքներ չունենալու դարաշրջանը փակված է»Հութիները կարող են վճարներ սահմանել Կարմիր ծովով անցման համար նախատեսված նավերիցՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը պատասխանել է Զախարովայի՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարությանըՊերմի երկրամասում անօդաչու թռչող սարքեր են հարձակվել արդյունաբերական ձեռնարկության վրաՎրաստանի Ազգային բանկը անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքըԻրանի դեսպանատունը հրապարակել է Թրամփի՝ մատուցողի կերպարով արհեստական բանականությամբ ստեղծված պատկերԼավրովը հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է Ռուսաստանի բնակչությանը տրամադրել իշխանությունների դեմՀաղթանակ թաղամասում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տունՇվեդիան հայտնել է մրցաշարից հետո եթովպացի 20 երիտասարդ ֆուտբոլիստների անհետ կորելու մասինԻրանը ԵՄ-ին հայտարարել է, որ Ուկրաինան պետք է պատասխանատվություն կրի Կասպից ծովում նավի վրա հարձակման համարՊաշտպանության և ՆԳ նախարարները կշարունակեն պաշտոնավարել․ ՓաշինյանԽաչի ճանապարհը կյանքի ճանապարհն է և ոչ երբեք մահվան․ Բագրատ ՍրբազանԱՄՆ-ում արձագանքել են Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա Ուկրաինայի հարձակմանը Եթե այս հարցը չլուծվի, դա կլինի ԵԱՏՄ–ի վերջի սկզբը. Նիկոլ ՓաշինյանԹրամփը Գրեհեմի հրաժեշտի արարողության ժամանակ իր ենթականերին կոնֆետներ է բաժանել (տեսանյութ)Փաշինյանը՝ ԵԱՏՄ աշխատանքի մասին․ «Փաստացի չի աշխատում»Վարչապետի աշխատակազմը կղեկավարի Լիլիթ ՄակունցըԳոռ Վարդանյանը վերընտրվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնումFox. Թրամփի մահվան դեպքում անվճար գարեջուր խոստացող գարեջրատանը լիցենզիան չեղյալ է հայտարարվելՌԴ Պետդումայում Զելենսկու հայտարարության մեջ տեսել են տարածքների փոխանակման ակնարկԱվարտվել է 6 մարդու մահվան ելքով Գյումրի-Արմավիր ճանապարհի վթարի գործի նախաքննությունըՆեթանյահուն Վաշինգտոնում հրաժարվել է հանդիպել Զելենսկու հետԼավրովը Բալթյան երկրներն անվանել է Ռուսաստանի դեմ ուղղված «գլխավոր մարտագլխիկներ»Լեհաստանի պաշտպանության նախարարը բացառել է Ռուսաստանի հարձակման հավանականությունը«Իմ կարգի մարդը նեղվո՞ւմ է»․ Միքայելյանը՝ ընտրության արդյունքների մասինՀաղորդվել է Ռյազանի վրա հարձակման ժամանակ կիրառված անօդաչու թռչող սարքերի տեսակի մասինԻմ կարգի մարդը կարա՞ նեղված լինի. Սասուն Միքայելյանը չի ընտրվել հանձնաժողովի նախագահի թեկնածուՃապոնիայի բնակչությունը 42 տարվա ընթացքում առաջին անգամ նվազել է 120 միլիոնից Այո, ես եմ ընտրվել. Լուսինե Բադալյանը ընտրվել է առողջապահական հանձնաժողովի նախագահի թեկնածուՀայտնի են դարձել ԱԺ մշտական հանձնաժողովների մի շարք ՔՊ թեկնածուների անուններըԱնակնկալ ընտրությո՞ւն ՔՊ-ում․ Բադալյանը՝ հանձնաժողովի նախագահի թեկնածուReuters. Իրանը մերժում է Հորմուզի նեղուցի համատեղ կառավարման Օմանի ծրագիրըՄԱԿ-ի փորձագետները հաստատել են՝ Reuters-ի հետաքննության մեջ հիշատակված Boeing ինքնաթիռները զենք են տեղափոխել Սուդանի ԱԱՕ-ինՌուսական ավիաընկերությունը կրկին սկսել է զեղչերով ավիատոմսերի վաճառքը
Ամենադիտված