Գագիկ Ջհանգիրյանը որոշել է դուրս գալ ԱԺ ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի կազմից
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը որոշել է դուրս գալ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի կազմից: Իհարկե, դեռեւս հստակ չէ, թե դա երբ է լինելու, բայց որ Ջհանգիրյանն այլեւս չի ցանկանում մասնակցել նիստերին, հաստատ է:
Հիշեցնենք, որ օրերս կայացած նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանն ու Գագիկ Ջհանգիրյանը կրկին վիճաբանել էին: Սա այդ զույգի արդեն երկրորդ վիճաբանությունն էր:
Երեկ այս առիթով «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել Կորյուն Նահապետյանի հետ, սակայն վերջինս ոչ մի հարցի չցանկացավ պատասխանել: Ջհանգիրյանը եւս հրաժարվեց մեկնաբանել իր հետագա քայլերը:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը