«ՕԵԿ-ի ներկայացուցիչների հանդեպ արհամարհական վերաբերմունք ունեն հենց կոալիցիոն գործընկերները»
Հայկական Մամուլ
Վաղուց ի վեր ՀՀԿ-ի կցորդը դարձած եւ ընդդիմության կողմից «ՀՀԿ-ի կույրաղիք» կոչմանն արժանացած ՕԵԿ-ի ներկայացուցիչների հանդեպ արհամարհական վերաբերմունք ունեն հենց կոալիցիոն գործընկերները: Երեկ, երբ 2014թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ՕԵԿ խմբակցության անունից ելույթ էր ունենում Հովհաննես Մարգարյանը, նախարարներից մի քանիսը սկսեցին միմյանց հետ ակտիվ զրուցել: Հատկապես բարձր ձայնով խոսում էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, եւ Մարգարյանը ստիպված էր ընդհատել ելույթն ու խնդրել, որ իրեն լսեն: Անմիջապես միջամտեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որը կառավարության ներկայացուցիչներին հորդորեց լսել պատգամավորին: Բայց իրավիճակն այնքան էլ չփոխվեց:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը