Առաջիկա օրերին ուշագրավ կադրային նշանակումներ են լինելու
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, առաջիկա օրերին ուշագրավ կադրային նշանակումներ են լինելու. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանի քրեական գործերով դատավոր Արմեն Խաչատրյանը նշանակվելու է Արարատի մարզի դատախազ: Իսկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քրեական գործերով դատավոր Մխիթար Պապոյանը կնշանակվի օրերս Կոտայքի դատախազ նշանակված մեկ այլ դատավորի' Վազգեն Ռշտունու տեղակալ: Նշենք, որ նրանք երկուսն էլ նորանշանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կուրսեցիներն են և դատական համակարգի լավագույն կադրերն էին համարվում:
Մանրամասները` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը