Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը Պենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիք Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Իսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալել Ավելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համար Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնին Էլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում «Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ «Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերի Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել 

Գուցե Վեհափառը հրաժարվի՞ մայրաքաղաքի կենտրոնում շքեղ առանձնատուն ունենալու մտադրությունից

Հայկական Մամուլ

«Առավոտ»-ն այսօրվա խմբագրականում գրում է.

«Ըստ մամուլի հրապարակումների՝ Մայր աթոռը կառավարության աջակցությամբ պատրաստվում է Երևանի կենտրոնում հերթական եկեղեցին կառուցել։ Հոգևորականներից ոմանք պնդում են, թե որքան շատ են եկեղեցիները, այնքան բարվոք է մեր հոգևոր կյանքը։ Ինձ թվում է՝ դա մոլորություն է. հոգևոր կյանքի ընթացքը պայմանավորված է ոչ թե համապատասխան շենքերի քանակով, այլ մարդկանց՝ մեր բոլորիս վարքով, ապրելակերպով, հավատով։ Եվ շատ ցանկալի է, որ հոգևոր առաջնորդները մեզ այդ առումով օրինակ ծառայեն։ Ցավոք, դա այդպես չէ։

Հաստատեմ դա մի օրինակով, որը դարձյալ կապված է Երևանում շինարարության հետ։

Հրաշալի է, որ Սուրբ Կաթողիկե եկեղեցին (այն, ինչ թողել են բոլշևիկները) «տեսանելի դարձավ» երևանցիների համար։ Սակայն դրա կողքը սեփական նստավայր կառուցելը կաթողիկոսի կողմից չտեսություն է, հոգևորականին անհարիր պճնամոլություն։ Գուցե՝ քանի ժամանակ կա, Վեհափառը հրաժարվի՞ մայրաքաղաքի կենտրոնում շքեղ առանձնատուն ունենալու մտադրությունից, և գրեթե կառուցված շենքը ծառայի որպես հոգևոր մշակույթի կենտրոն, հոգևոր գրականության գրադարան կամ դրա նման մի բան։ Չէ՞ որ եպիսկոպոսները պետք է տարբերվեն իրենց աշխարհիկ «ախպերությունից» և իրենց ձգտումների բարձրակետը չհամարեն ոսկե գուգարանակոնքը։ Քանի որ մեր բարձրաստիճան հոգևորականների, ճիշտ այնպես, ինչպես աշխարհիկ իշխանավորների համար նյութականը, արտաքինը, մակերեսայինը, ցուցադրականը ավելի կարևոր է, քան ներքինը, նրանք կարծում են, որ Երևանում ամեն քայլափոխի եկեղեցի կառուցելով կատարում են իրենց պարտականությունը։

Հիմա ասացեք խնդրեմ՝ ի՞նչն է ավելի ազդեցիկ՝ 100 տաճա՞րը՝ այդ բառի նյութական, «շենքային» իմաստով, թե՞ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ այլանդակված մաշկով մարդուն ուղղված համբույրը։ Իհարկե, ես էլ, դուք էլ կարող ենք դա անել՝ ձևեր թափելու նպատակով, բայց միլիոնավոր մարդկանց համար ակնհայտ էր, որ կաթոլիկների առաջնորդը դերասանություն չի անում՝ դա անում է սրտանց, հավատով, սիրով՝ ինչպես նրա 13-րդ դարի «նախատիպը»։

Բայց, ինչպես և այլ դեպքերում, հոգևոր մթնոլորտի դեպքում՝ նույնպես ես չէի սպասի Վեհափառի կամ եպիսկոպոսների բարի օրինակին։ Մայր եկեղեցին նրանցն է ճիշտ նույն չափով, որքան մերն է։ Վեհափառը մեզ չի ստիպում, որ մենք խախտենք Աստծո պատվիրանները կամ, որ մեր միջնադարյան վանքերի շուրջը զիբիլանոց սարքենք։ Եպիսկոպոսները մեզ չեն պարտադրում, որ մենք տաճարն ընկալենք սոսկ որպես խորոված ուտելուց առաջ մոմ վառելու մի տեղ։ Փոքր-ինչ ձևափոխելով հայտնի ասացվածքը՝ կարելի է ասել. «Մի՛ բողոքեք հոգևորականներից, փոխարենը մի աղոթք կամ մի շարական սովորեք»:

Մանրամասները՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրըՊենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ումԻսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալելԱվելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համարՄերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնինԷլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում«Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերիԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքիWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԾնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարիցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՆազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը քննարկել են ժողովրդագրական իրավիճակըԶելենսկին հայտարարել է Ուկրաինայում Starlink-ի գործունեության վերականգնման մասինԵրևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆԽաբեբան մեծահարուստների ցուցակից. ինչպես Արիֆ Պատելը թալանեց բրիտանական հարկային ծառայությունը և թաքնվեց ԴուբայումՕմսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը բռնկվել է անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԲնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են․ ԱԳՄԱՆ50 Cent-ը պնդում է՝ Դիդին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհինԱմենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա ԱղեկյանԱՄՆ Կոնգրես օրինագիծ է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային գործարքի չեղարկման մասինԳերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերիԽոշոր հարկատուների ցանկը բացահայտում է Հայաստանի տնտեսության կառուցվածքային աղքատությունըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԹուրքական ընկերությունը ցուցադրել է թիրախներն ինքնուրույն հայտնաբերող և խոցող մարտական դրոնների պարսՖիլիպինների ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռների բախման հետևանքով չորս օդաչու է զոհվելԿիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվելՓեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակիցՖրանսիական Լիոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջևՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՄանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումՀայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ ՓաշինյանԷրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասինՍոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորելՈղբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացելԿիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնինՀամբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունըՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողիԶանգվածային ցույցերից առաջ Փարիզի փողոցներ են տեղակայվել ժանդարմերիայի զրահապատ մեքենաներNVIDIA-ն Հայաստանը ընտրել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կենտրոնԹայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզումԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի«17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ Փաշինյանին
Ամենադիտված