Հրդեհ` «Միկմետալ» ՓԲԸ-ի պահեստում
Արտակարգ Պատահար
Նոյեմբերի 14-ին` 21.48-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մասիսի փողոցում՝ «Միկմետալ» ՓԲԸ-ի պահեստային հատվածից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մասիսի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 6 հասցեում' Լ.Ս.-ին պատկանող «Ժոստլե» ՍՊԸ-ի խմորեղենի արտադրամասի պահեստային հատվածում (10 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.12-ին, մարվել՝ 22.19-ին:
Այրվել են տնտեսական իրեր և սննդամթերք:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն