Մայրը պատրաստ է հիվանդ որդուն տալ իր երիկամը, սակայն վիրահատության համար գումար չկա (տեսանյութ)
Հասարակություն
«Նվիրիր ինձ կյանք» նախաձեռնությանն է դիմել Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղում բնակվող Լյուդմիլա Սարգսյանը՝ հայտնելով, որ իր որդին՝ 1988թ․ ծնված Ռուսլանը, տառապում է երիկամային անբավարարությամբ․ շարքից դուրս են եկած նրա երկու երիկամներն էլ, նա այժմ ապրում է հեմոդիալեզի շնորհիվ և անհրաժեշտ է երիկամի փոխպատվասում: Մայրը պատրաստ է որդուն տալ իր երիկամը, սակայն ընտանիքը գումար չունի վիրահատության համար:
Ճարահատյալ վիճակում հայտնված արմավիրցիներն ապավինում են բարի մարդկանց օգնությանը: Սարգսյանների հեռախոսահամարն է՝ +37498 65-35-37:
Ռուսլան Սարգսյանի անունով «Արարատբանկում» բացված են հաշվեհամարներ: Արտերկրից փոխանցումների համար միջնորդ-բանկերի տվյալները տեղադրված են տեսանյութի վերջում:
ՀՀ դրամ - 1510023158030100
ԱՄՆ դոլլար - 1510023158030101
Եվրո - 1510023158030149
ՌԴ ռուբլի - 1510023158030158


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն