Դեռևս հայտնի չէ` կկարողանա Մովսիսյանը մասնակցել ԲԿՄԱ-ի հետ խաղին. Կարպին
Սպորտ
Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինն անդրադարձել է թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանին և խոսել ֆուտբոլիստի ապաքինման մասին:
Հիշեցնենք, որ Մովսիսյանը վնավածք էր ստացել «Զենիթի» հետ հանդիպմանը:
«Ինչպիսին է Մովսիսյանի շուրջ ստեղծված իրավիճակը, դեռևս պարզ չէ: Դեռևս հայտնի չէ` կկարողանա նա մասնակցել ԲԿՄԱ-ի հետ հանդիպմանը: Այժմ նա մարզվում է անհատական ծրագրով: Հաջորդ շաբաթ կմիանա ընդհանուր խմբին, տեսնենք ինչպես կարձագանքի ծունկը: Հուսով եմ` արձագանքը դրական կլինի: Եթե Մովսիսյանը չկարողանա խաղալ, ապա նրա փոխարեն կարող է դաշտ դուրս գալ Բարիոսը, կամ` Ուորիսը»,-Կարպինի խոսքերը մեջբերում է Чемпионат.com-ը։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում