ՀՀԿ-ն տապալում է նիստը
Քաղաքական
Կուտակային հիմնադրամի ստեղծման հետ կապված բողոքների արդյունքում ընդդիմությունը 44 ստորագրություն հավաքեց ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնությամբ: Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը արտահերթ նիստի հրավիրման հաղորդագրություն էր տարածել՝ այն կայանալու էր այսօր:
Սակայն, հենց նոր Hraparak.am-ը տեղեկացել է, որ նիստը չի կայանա: Վերջին պահին ՀՀԿ-ն քաղաքական որոշում է կայացրել բոյկոտել նիստը, և ըստ ամենայնի՝ քվորում չի հավաքվի ու նիստը չի կայանա: Փաստորեն, իշխող կուսակցությունը լիարժեք օգտագործում է իր մանդատների զուտ քանակական առավելությունը՝ ընդդիմության բոլոր օրինագծերը տապալելու և նախաձեռնությունները բոյկոտելու համար: Իսկ կուտակային հիմնադրամի որոշումը վերջնական է և ամեն գնով կատարման ենթակա:
Մանրամասները` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն