Հրայր Թովմասյանը չի տիրապետում իրավիճակին. Զարուհի Փոստանջյան
Քաղաքական
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը և Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ` տեսնելու նոյեմբերի 5-ից հետո կալանավորվածներին, սակայն նրանց արգելել են հանդիպել կալանավորվածներին:
Այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանանակ Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ երեկվա այցին, հերքեց նախօրդ օրը ԱԺ-ում ելույթի ժամանակ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի այն խոսքերը, թե ՔԿՀ-ներում այժմ ծանրաբեռնվածություն չկա:
«Երևի Հրայր Թովմասյանը չի տիրապետում իրավիճակին»,-նշեց նա:
Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, թե իրենք գնացել էին ոչ թե տեսակցելու կալանավորվածներին, այլ` տեսնելու նրանց: «Տեսակցելը չի թույլատրվում, սակայն պատգամավորներին այդ անձանց տեսնելը չի արգելվում»,-նշեց նա:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն