ՀՀԿ-ն բոյկոտում է, ընդդիմությունը` պայքարում, ակտիվիստները` սատարում
Քաղաքական
Ինչպես գիտենք, կենսաթոշակային հիմնադրամի ստեղծման հետ կապված բողոքների արդյունքում ընդդիմությունը 44 ստորագրություն էր հավաքել ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնությամբ, որի ընթացքում պետք է քննարկվեր կուտակային կենսաթոշակային բարեփոխումների օրենքից պարտադիր բաղադրիչի գործադրումը 2014-ի հունվարի 1-ից 2015-ի հունվարի 1 տեղափոխելու հարցը:
Հանրապետական կուսակցությունը նիստից րոպեներ առաջ քաղաքական որոշում է կայացրել բոյկոտել նիստը` քվորում չապահովել: Ըստ կանոնակարգի` ևս երկու գրանցում կլինի՝ ժամը 13:30-ին և 14:30-ին:
Նշենք նաև, որ այս պահին ԱԺ-ի դիմաց հավաքվել են տասնյակ ակտիվիստներ` ընդդիմադիր պատգամավորներին սատարելու:
Նրանց ձեռքին կան պաստառներ` «Մենք ուզում ենք ունենալ ընտրության իրավունք», «Ձեռքներդ հեռու մեր աշխատավարձերից» գրառումներով:
Լուսանկարը` Արեգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն