Եթե այս գումարը չեն կարողանում հավաքել, բյուջեի ամբողջ քաղաքականությունը քանդվում է. Արամ Մանուկյան
Քաղաքական
ԱԺ «Հանրապետական» կուսակցության բոյկոտած «Կուտակային կենսաթոշակների» մասին ԱԺ «Բարգավաճ Հայաստան»-ի կողմից հրավիրված արտահերթ նիստից հետո ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը միացավ ԱԺ ճեպազրույցներին:
«Հանրապետականի տեղը մաս-մաքուր է, Հովիկ Աբրահամյանը կարդաց իրենց որոշումը բոյկոտելու մասին։ Դա սպասելի էր, բայց ինձ համար ուրախալի է, քանի որ դրսում հավաքվել են բազմաթիվ երիտասարդներ»,-ասաց Արամ Մանուկյանը և հավելեց, որ եթե 3 ժամում քվորում չհավաքվեց, նիստը կհայտարարվի տապալված։
«Այսպես էլ սպասվում էր, քանի որ եթե այս օրենքի նախագիծը եկող տարի գնար, բյուջեն քանդվում էր. ամբողջ բյուջեի տրամաբանությունը կառուցված է հենց այս օրենքի վրա նաև։ Այսինքն` եթե այս գումարը չեն կարողանում ստիպողաբար հավաքել, ապա բյուջեի ամբողջ քաղաքականությունը քանդվում է»,-ասաց նա ու ավելացրեց, որ օրենքը համարում է ոտնձգություն Սահմանադրության, մարդու իրավունքների, կամավորության սկզբունքի դեմ։
«Ոչ ոք իրավունք չունի իմ տեղը որոշել` ես ուզում եմ թոշակ ստանալ, և ինչքան ստանալ»,-ասաց Արամ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ այսօր «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարումների» նախաձեռնությունը դժգոհ քաղաքացիների հետ բողոքի երթ է անցկացնում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն