Ցուցարարները ՀՀԿ գրասենյակի ներկայացուցչին փոխանցեցին իրենց պահանջագիրը
Քաղաքական
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը, «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարումների» նախաձեռնությունն այսօր Ազգային ժողովի մոտ բողոքի հանրահավաք և երթ է անցկացնում:
Ավելի վաղ հայտարարված ԱԺ արտահերթ նիստը ՀՀԿ-ն բոյկոտել էր:
Ցուցարարներին են միացել նաև ընդդիմադիր պատգամավորներ և ազատամարտիկներ: Բողոքի երթի մասնակիցները շարժվել էին դեպի ՀՀԿ կենտրոնական գրասենյակ:
ՀՀԿ գրասենյակի մուտքի առջև այս պահին շարունակվում է բողոքի ակցիան: Նրանք պահանջում են, որ իշխող կուսակցության պատգամավորները գնան ԱԺ` թեկուզ դեմ քվեարկեն:
Ցուցարարների ձեռքին կա «Ո՛չ պարտադիրին» գրությամբ պաստառ, վերջիններս պահանջում են հանրապետականներից օրենքի նախագծից հանել «պարտադիր» բառը:
Վերջիններս ՀՀԿ գրասենյակի ներկայացուցչին փոխանցեցին իրենց պահանջագիրը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից