Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Իրանի ճգնաժամի և Հորմուզի նեղուցի փակման հետևանքով նավթի համաշխարհային պաշարները նվազել են 1 մլրդ բարելով Նորակառույցում գազիֆիկացման համար կառուցապատողի համաձայնությունն անհրաժեշտ չէ Իրանում 16-ամյա դստեր սպանությունից հետո մայրը ստիպված է եղել փախչել երկրից Պեսկովը՝ Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հնարավոր հանդիպումների մասին ԹՐԻՓՓ նախագծի հատվածում սահմանազատման աշխատանքները կարող են իրականացվել արտահերթ. Մհեր Գրիգորյան Airbnb-ի նոր կանոններով հյուրերն այլևս պարտավոր չեն մաքրել բնակարանները լքելուց առաջ 2027-ին պետական բյուջեի եկամուտները 2026-ի համեմատության աճելու են մոտ 500 մլրդ դրամով. Վահե Հովհաննիսյան Բելգիայի վարչապետը հրաժարական է տվել Binance-ից մեկ օրում դուրս է բերվել շուրջ 3.6 մլրդ դոլարի կրիպտոակտիվ Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Թուրքիայում 19 շրջան կարող է ստանալ նահանգի կարգավիճակ․ Բահչելին ներկայացրել է նախագիծը 

ՀՀ-ն Ավստրիային փոխանցեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը

Արտաքին Քաղաքական

Նոյեմբերի 14-ին Հայաստանի ԱԳ նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԵԽ նախարարների կոմիտեի նիստը։

Էդվարդ Նալբանդյանն իր ելույթում ամփոփեց Հայաստանի նախագահության օրոք Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի վեցամսյա գործունեությունը։

Նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ հայկական նախագահության գերակայությունները ինչպես նաև նպատակները սահմանվել էին ի պատասխան այն մարտահրավերների, որոնց դիմակայում են Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ամրապնդման և իրավունքի գերակայության հաստատման առումով։ Նախարարի բնորոշմամբ հենց այդ նպատակով նախագահության գերակայություններ էին սահմանվել ռասիզմի և այլատյացության դեմ պայքարը, միջմշակութային երկխոսության միջոցով եվրոպական արժեքների խթանումը, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության միջազգային չափանիշների ամրապնդումը, ժողովրդավարական հասարակությունների խթանումը, եվրոպական ճարտարապետությունում ԵԽ դերի ամրապնդումը:

«Մեր նախագահության ընթացքում սերտորեն համագործակցել ենք Եվրոպայի խորհրդի բոլոր կանոնադրական մարմինների հետ, ակտիվ փոխգործակցություն ենք ունեցել Գլխավոր քարտուղարի և քարտուղարության, Խորհրդարանական վեհաժողովի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Մարդու իրավունքների հանձնակատարի, Տեղական և ռեգիոնալ իշխանությունների կոնգրեսի հետ»,- ասաց նախարար Նալբանդյանը։

«Հայաստանը մեծ կարևորություն է տվել Եվրոպայի խորհրդում իր նախագահությանը։ Հոկտեմբերի 2-ին Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այց կատարեց Եվրոպայի խորհուրդ ու հանդիպեց կազմակերպության ղեկավարության հետ, ելույթ ունեցավ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում:

Մեր նախագահության նախաձեռնությամբ բազմաթիվ միջոցառումներ տեղի ունեցան, որոնցից ամենանշանակալիներն էին «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովը, «Կրոնի ազատությունն աշխարհում այսօր. մարտահրավերներ և երաշխիքներ» համաժողովը, «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» խորագրով գիտաժողովը, «Դարձնելով մայրաքաղաքները քաղաքացիներին մոտ. մարտահրավեր հանրային պաշտոնյաների համար» համաժողովը, «Եվրոպական ժառանգության օրեր» 2013 ծրագիրը և շատ այլ միջոցառումներ:

Մեր նախագահության ընթացքում նախաձեռնվել է Մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 15–րդ և 16-րդ արձանագրությունների համաձայնեցումը և ստորագրման գործընթացի մեկնարկը։

Հայկական նախագահությունն աջակցեց Եվրախորհրդի Գլխավոր քարտուղարի կողմից նախաձեռնված կազմակերպության բարեփոխման գործընթացին, օժանդակեց բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են ԵԽ-ի գործունեությունն առավել համակարգված և արդյունավետ դարձնելուն:

Մենք մեր նպաստը բերեցինք տարբեր միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի, ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի հետ Եվրոպայի խորհրդի համագործակցության խորացմանն ու զարգացմանը, ինչի մասին վկայում են բարձր մակարդակի պարբերական հանդիպումներն ու խորհրդակցությունները:

Նախարարների կոմիտեն մեծ ուշադրությամբ հետևել է Եվրոպական միության` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի անդամակցության գործընթացին:

Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության բանակցողները համաձայնեցրեցին համապատասխան փաստաթղթերը` ճանապարհ հարթելով կոնվենցիային ԵՄ միանալու համար»,-նշեց Հայաստանի արտգործնախարարը։

Նախարարական հանդիպման ավարտին տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահության փոխանցումը Ավստրիային։ Այս կապակցությամբ շնորհավորելով Ավստրիայի փոխվարչապետ, եվրոպական և միջազգային հարցերի նախարար Միքայել Շպինդելեգերին՝ նախարար Նալբանդյանը վստահեցրեց, որ Հայաստանն իր աջակցությունը կբերի ավստրիական նախագահությանը:

Հայաստանի նախագահության արդյունավետ և ակտիվ գործունեությունն իրենց ելույթներում ընգծեցին Ավստրիայի, Ռուսաստանի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Պորտուգալիայի, Անդորրայի, Սլովակիայի, Շվեդիայի պատվիրակությունների ղեկավարները, ԵԽ հասարակական կազմակերպությունների համաժողովի ղեկավարը։

Նախարարական հանդիպումից առաջ տեղի ունեցավ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդի հետ։

Հանդիպմանը ԵԽ գլխավոր քարտուղարն ընդգծեց, որ Հայաստանը կարող է հպարտ լինել նման նախագահությամբ և ակտիվ գործունեությամբ ու շնորհակալություն հայտնեց ակտիվ համագործակցության համար։

Զրուցակիցները նաև մտքեր փոխանակեցին ԵԽ օրակարգային խնդիրների, կազմակերպության բարեփոխումների գործընթացի շուրջ։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը, ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդի և Ավստրիայի փոխվարչապետ, եվրոպական և միջազգային հարցերի նախարար Միքայել Շպինդելեգերի հետ միասին, մասնակցեց Ստրասբուրգի քաղաքապետարանի առջև վեց ամիս շարունակ ծածանվող ՀՀ պետական դրոշի Ավստրիայի պետական դրոշով փոխարինման արարողությանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Իրանի ճգնաժամի և Հորմուզի նեղուցի փակման հետևանքով նավթի համաշխարհային պաշարները նվազել են 1 մլրդ բարելովՆորակառույցում գազիֆիկացման համար կառուցապատողի համաձայնությունն անհրաժեշտ չէ Իրանում 16-ամյա դստեր սպանությունից հետո մայրը ստիպված է եղել փախչել երկրիցՊեսկովը՝ Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հնարավոր հանդիպումների մասինԹՐԻՓՓ նախագծի հատվածում սահմանազատման աշխատանքները կարող են իրականացվել արտահերթ. Մհեր Գրիգորյան Airbnb-ի նոր կանոններով հյուրերն այլևս պարտավոր չեն մաքրել բնակարանները լքելուց առաջ2027-ին պետական բյուջեի եկամուտները 2026-ի համեմատության աճելու են մոտ 500 մլրդ դրամով. Վահե Հովհաննիսյան Բելգիայի վարչապետը հրաժարական է տվելԱՄՆ-ն և Իրանը չեն բարձրացրել բարձր հարստացված ուրանի դուրսբերման հարցըBinance-ից մեկ օրում դուրս է բերվել շուրջ 3.6 մլրդ դոլարի կրիպտոակտիվԳազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Թուրքիայում 19 շրջան կարող է ստանալ նահանգի կարգավիճակ․ Բահչելին ներկայացրել է նախագիծըՉինաստանը կոչ է արել թուլացնել լարվածությունը Կորեական թերակղզումԿոտայքի մարզում տատիկն ու թոռնիկը հոսանքահարվել են բանջար հավաքելիս և տեղափոխվել հիվանդանոց Ուկրաինայում կեղծ ահազանգեր են տարածվել ճառագայթման և քիմիական վտանգի մասին«Զվարթնոց»–ում ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու պայուսակից 8,000 դոլար և 50 հազար ռուբլի գողացnղին Welt. Զելենսկին պարբերաբար զինամթերք է խնդրում իր գործընկերներիցԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ,որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի (տեսանյութ) Կարլսոն. ԱՄՆ-ը կարող է միջուկային հարված հասցնել ԻրանինՀաքերները ՌԴ-ից գողացել են պատերազմի գաղտնի տվյալներ. Զինվոր է զոհվել (տեսանյութ) Սև լճի մոտ ադրբեջանական ամրացումներ, Փաշինյանի ուղերձը և զինծառայողի մահվան գործը (տեսանյութ) Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրողԳուտերեշը չի տեսնում Ուկրաինայի հակամարտության կարճաժամկետ լուծումԱվելի շատ երկրից գնում ա, քան գալիս, ճեղքվածքն ինչպե՞ս եք փակելու. Կարապետյանը՝ ֆիննախին (տեսանյութ) Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրա2019-ին Արցախին բյուջետային վարկ եք տվել, հիմա ստացվում է՝ Ադրբեջանի՞ն եք տվել․ Ղազարյան (տեսանյութ) «Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Աննա Վարդապետյանը Վրաստանի գլխավոր դատախազից նվերներ է ստացելՄերձավոր Արևելքը չպետք է դառնա մրցակցության ասպարեզ․ Սի ԾինփինԵրևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումն ընդունվել է ՍԴ․ ԱռավոտՓաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ) Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Երաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կաջակցի՞ Քոչարյանը նոր Սահմանադրությանը՝ ազատության դիմաց․ Մանուկյանը պատասխանել էԱյսօր ՀՀ-ում տեղի ունեցող կապիտալ ներդրումները գերազանցում են Խորհրդային Հայաստանի ծավալները. Փաշինյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի խորհուրդը Նավի Փիլային է դիմել՝ Հայաստանում քաղբանտարկյալների խնդրովԶինվորին հասցրել են ինքնաuպանության. կան ձերբակալվածներ Ֆլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին ԹՐԻՓՓ նախագծերը կարող են գործել Հայաստանի տարբեր հատվածներում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Եթե դեմ լինեն նոր Սահմանադրությանը ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում կլինի. Փաշինյան (տեսանյութ) Քայլ առ քայլ ՀՀ ողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը. Փաշինյան (տեսանյութ) Axios. Թրամփը չի հարձակվի Իրանի վրա Կոնգրեսի ընտրություններից անմիջապես հետո Մելանյա Թրամփը Ալեշկիում մարդասիրական առաքելությունն անվանել է հաջողված Մենք պետք է սկսենք հասկանալ տեխավտոզննման լրջության մակարդակը. Ավինյան (տեսանյութ) Էս ոլոր-մոլոր գյուղի ճանապարհը չի, Երևանում պիտի զգույշ լինեն կապալառուները. Ավինյան (տեսանյութ) Մենք Ղարաբաղի եւ Հայաստանի միավորման նպատակ չունենք.ժամանակավրեպ է.Գալյան (տեսանյութ) Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրաՖլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը (տեսանյութ)
Ամենադիտված