Թունավորվել են գազի արտահոսքից
Արտակարգ Պատահար
Նոյեմբերի 14-ին` ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1983 թ. ծնված Սոնա Ն.-ն:
Նոյեմբերի 15-ին` ժամը 00.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2005 թ. ծնված Հարություն Հ.-ն և 2010 թ. ծնված Արիանա Հ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ երեխաները թունավորվել են նոյեմբերի 14-ին, ժամը 23.00-ի սահմաններում, իրեց տան խոհանոցում, կենցաղային գազի արտահոսքից:
Կատարվում է քննություն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն