«Աշխարհի առաջնության համար մեծ հարված կլինի Իբրահիմովիչի կամ Ռոնալդուի բացակայությունը». Կրոյֆ
Սպորտ
Հոլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ լեգենդար Յոհան Կրոյֆը, անդրադառնալով աշխարի առաջնության անցումային Շվեդիա-Պորտուգալիա հանդիպմանը, նշել է, որ անկախ արդյունքից` Բրազիլիայում կայանալիք առաջնությունը մեծ կորուստ է ունենալու, քանի որ կամ Ռոնալդուն, կամ Իբրահիմովիչը չեն մասնակցելու մրցաշարին:
«2014թ.-ի աշխարհի առաջնության համար դա մեծ հարված կլինի: Զլատան Իբրահիմովիչը կամ Կրիշտիանու Ռոնալդուն չեն մասնակցի աշխարհի առաջնությանը: Դա ցավալի է: Նրանցից ոչ մեկին առանձնապես չեմ նախընտրում,բայց ընտրության դեպքում կընտրեի Ռոնալդուին: Սա ավելի շատ քաղաքական որոշում է, քանի որ ապրում եմ Իսպանիայում: Նրանք շատ տարբեր ֆուտբոլիստներ են: Նախկինում երկուսին էլ քննադատել եմ: Կարծում եմ` նրանք դրական օրինակ պետք է լինեն երիտասարդ սերունդի համար»,- Կրոյֆի խոսքերը մեջբերում է goal.com-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում