Մայրաքաղաքում բացվել է վաստակավոր շինարար Ռաֆայել Կանեցյանի հուշատախտակը
Հայաստան
Երևանի ավագանու որոշմամբ` մայրաքաղաքի Ամիրյան 12 հասցեում հանդիսավորությամբ բացվել է վաստակավոր շինարար, պետական մրցանակի դափնեկիր Ռաֆայել Կանեցյանի հուշատախտակը:
Վաստակավոր շինարարը 1974-1991թթ. ապրել է այս շենքում: Հուշատախտակի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է նրա որդուն՝ Սամվել Կանեցյանին և Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանին:
Միջոցառմանը մասնակցել են նաև Ռաֆայել Կանեցյանի ընտանիքի անդամները, գործընկերներն ու շինարարի սաները:
Հուշատախտակի հեղինակը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լևոն Իգիթյանն է:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից