Ըստ ամենայնի, ՀՀԿ տիկնայք «տեղն էին դրել» Կարինե Աճեմյանին. հայտնի է լատինաամերիկյան երկրներ մեկնող պատգամավորների անունները
Հայկական Մամուլ
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը, որը հրապարակավ շնորհակալություն էր հայտնել նոյեմբերի 18-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ուղեկցող պատվիրակության կազմի մեջ ընդգրկվելու եւ լատինաամերիկյան երկրներ մեկնելու համար, չի գնալու: Աճեմյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կտրուկ ու մի տեսակ նեղացած ասաց, թե չի ցանկանում գնալ եւ վերջ:
Ըստ ամենայնի, ՀՀԿ տիկնայք «տեղն էին դրել» նրան: Հիշեցնենք, որ այդ ճամփորդությանը մեկնելու առիթով ՀՀԿ տիկնայք խայտառակ կռիվ էին սարքել ԱԺ-ում:
Եվ ահա երեկ պաշտոնապես հաստատվեց, որ ԱԺ խոսնակին այցի ընթացքում կուղեկցեն ԱԺ պատգամավորներ Դավիթ Հարությունյանը (ՀՀԿ), Արտակ Դավթյանը (ՀՀԿ), Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ), Սամվել Ֆարմանյանը (ՀՀԿ), Ռուբիկ Հակոբյանը («Ժառանգություն»), Տաճատ Վարդապետյանը (ՀՀԿ): Իսկ կանանցից «կռվում հաղթեցին» եւ ԱԺ նախագահի հետ կճամփորդեն Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ), Հեղինե Բիշարյանը (ՕԵԿ), Մարգարիտ Եսայանը (ՀՀԿ), Ռուզաննա Մուրադյանը (ՀՀԿ):
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը