Գագիկ Ծառուկյանին քաղաքականությունը վաղուց դադարել է հետաքրքրել
Հայկական Մամուլ
Հայաստանի Հանրապետության թիվ մեկ ֆինանսական փաստաթղթի քննարկումն ու քվեարկությունն այդպես էլ չհետաքրքրեցին ՀՀ Ազգային ժողովի մեծությամբ երկրորդ խմբակցության ղեկավարին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ՀՀ ընտրողներին բարգավաճ Հայաստան կառուցելու խոստում տված կուսակցության ղեկավարը, որն Աժ պատգամավորի մանդատ է ստացել նաև խորհրդարանում գործունեություն ծավալելու համար, գլանում է կատարել իր պարտականությունները: Ստացվում է, որ Գագիկ Ծառուկյանին քաղաքականությունը վաղուց դադարել է հետաքրքրել: Նա իր կուսակիցների կողքին երևում է միայն ընտրությունից ընտրություն (վերջինն Արարատն էր), ապա կրկին անհետանում՝ ինչպես Փոքր Մհերը, որը փակվեց իր մենաստանում, մինչև գարին դառնա ընկույզի չափ:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը