Պարույր Հայրիկյանի մահափորձի գործը` Վերաքննիչ դատարանում է
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ, նոյեմբերի 21-ին ՀՀ վերաքննիչ դատարանում տեղի կունենա Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով դատապարտյալներ Էպոսագետ Վարդան Սեդրակյանի, Սամվել Հարությունյանի և Խաչատուր Պոդոսյանի վերաքննիչ բողոքի առաջին դատական նիստը:
Այս մասին թերթի հետ զրույցում հայտնել է Խաչատուրի կինը՝ Նոնան. «Ես ոչ մի հույս չունեմ, որ մենք, վերաքննիչ բողոք ներկայացնելով անգամ մի բանի կհասնենք: Ուղղակի Խաչատուրը դեռ հույսեր ունի, թե բողոքի դեպքում մի արդյունքի կհասնի, ու ես չեմ ուզում նրան կոտրել»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն