Սերժ Սարգսյանի և Արտակ Բուդաղյանի միջև մասնավոր զրույց չի եղել
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ նախօրեին տեղեկատվություն է եղել, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի առանձնատան մոտ միջադեպի ժամանակ վիրավորված Արտակ Բուդաղյանը, ով այս գործով անցնող միակ մեղադրյալն է, հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ վերջինիս ԼՂՀ կատարած այցի ժամանակ:
Երեկ, երբ թերթը փորձել է ճշտել հանդիպման մանրամասները, մասնավորապես՝ ի՞նչ է խոսվել դրա ժամանակ, մարզպետի տան մոտ տեղի ունեցածին և քրեական գործին անդրադարձ եղե՞լ է. թե՝ ոչ, Արտակ և Ավետիք Բուդաղյանների հայրը՝ եմիլ Բուդաղյանը հետևյալ պատասխանը տվեց.
«Զորավարժությունների ժամանակ են հանդիպել, մասնավոր զրույց չի եղել»:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը