Բոլոր մանրամասները «Թեփ Արմենի» դեմ իրականացված վենդետայի և նրա 3-րդ մականվան մասին
Հասարակություն
NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Սարդարապատ գյուղում սպանված 41-ամյա Արմեն Եփրեմյանի եւ նրա դեմ իրականացված վենդետայի մասին: «Թեփ Արմենը» մոտ 16 տարի առաջ առեւանգել է «օրենքով գող» 43-ամյա Գոռին եւ որպես փրկագին պահանջել 200-250 հազար դոլար, ինչը այդ տարիներին շատ մեծ գումար էր: Գոռի հարազատները չեն կարողացել վճարել այդ փրկագինը եւ մինչեւ այսօր Գոռը անհետ կորած է համարվում:
Գոռի հարազատները նրանից վաղուց են ցանկացել վրեժխնդիր լինել, սակայն Մոսկվայում Արմենին շատ մարդիկ են ուղեկցել եւ հնարավոր չի եղել դա իրականացնել: Հետեւաբար, երբ եկել է Հայաստան, Գոռի հարազատներից Նժդեհը կատարել է սպանությունը: Ի դեպ, վերջին շրջանում Մոսկվայում մարդկանց առեւանգելու եւ փրկագին պահանջելու հանցախմբի պարագլուխը հենց Արմենն է եղել: Նրանից շատերն են ցանկացել վրեժխնդիր լինել եւ նա էլ անմասն չի մնացել մահափորձերից: Մոսկվայում նրան փորձել են պայթեցնել, սակայն ընդամենը ծնկից ներքեւ մի ոտքն է կորցրել եւ պրոտեզ է դրված եղել: Դրանից հետո նա ստացել է իր 3-րդ մականունը` Չոլախ, «Ստուկաչ» եւ Թեփ» մականուններից հետո:
Մանրամասները` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն