Լեմպարդը պարգևատրվեց ՈՒԵՖԱ-ի և Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից (լուսանկար)
Սպորտ
Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդն ազգային հավաքականի կազմում 100 հանդիպում անցկացնելու համար մրցանակի է արժանացել ՈՒԵՖԱ-ի և Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից:
Մրցանակը ֆուտբոլիստին հանձնվել է «Ուեմբլի» մարզադաշտում Չիլիի հետ կայանալիք ընկերական հանդիպումից առաջ: 35-ամյա ֆուտբոլիստը հավաքականի կազմում 8-րդ ամենաշատ հանդիպումն անցկացրած ֆուտբոլիստը դարձել էր դեռևս Ուկրաինայի ընտրանու հետ հանդիպմանը, իսկ Չիլիի հետ խաղը Լեմպարդի համար 103-րդն էր ազգային հավաքականում:
«Քիչ ժամանակ չպահանջվեց հավաքականում 100 խաղ խաղալու համար»,-Լեմպարդի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:



















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում