Սաակաշվիլին չի մասնակցի նորընտիր նախագահի երդմնակալությանը
Վրաստան
Վրաստանի արդեն նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին «չի մասնակցի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությանը»: Այս մասին ասվում է Սաակաշվիլիի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:
Իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի ներկայացուցիչները Սաակաշվիլիի այս քայլը համարել են «անհեթեթ»: Ազգային խորհրդարանի կոմիտեներից մեկի նախագահ Էկա Բեսելիան հայտարարել է, որ Սաակաշվիլիի որոշումը՝ չմասնակցել երդմնակալությանը, «անհարգալից է վրացի ընտրողնրի և նախագահի ինստիտուտի նկատմամբ»:
Նորընտիր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին Թբիլիսիում՝ Խորհրդարանի շենքի բակում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն