Մադրիդի փողոցները կմաքրեն 11 օր կուտակված աղբից
Աշխարհ
Մադրիդի քաղաքապետարանը համաձայնության է եկել գործադուլ հայտարարած աղբահավաքների հետ: Վերջիններս խոստացել են դադարեցնել 11 օր տևած գործադուլը և դուրս գալ աշխատանքի:
Ինչպես հաղորդում է Vesti-ն, համաձայնությունը ձեռք է բերվել այն բանից հետո, երբ Մադրիդի քաղաքապետը սպառնացել է դատարան դիմել և ստիպել մասնավոր ընկերություններին վճարել պետական ծառայությունների ծախսերը:
Պրոֆեսիոնալ աղբահավաքների գործադուլը Մադրիդում սկսվել է այն բանից հետո, երբ կրճատվեց քաղաքի մաքրման ֆինանսավորումը, և մասնավոր ընկերությունները, արդյունքում, ի վիճակի չէին վճարել: Գործադուլին մասնակցում էր աղբահավաքների շուրջ 90 տոկոսը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն