Պավել Դուրովը՝ «ահաբեկչի դիմակով»․ Telegram-ի հիմնադիրը նոր գրառում է արել Առանց մանկական նստատեղի մեքենա վարելու համար կազմվել է ավելի քան 7 հազար արձանագրություն Ամբերդի նախկին ղեկավարը համայնքային 9 հողակտոր է օտարել իրեն և հարազատներին Փաշինյանը՝ ՌԴ ղեկավարության հետ երկխոսության մասին․ «Այլընտրանքներ չունենալու դարաշրջանը փակված է» ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը պատասխանել է Զախարովայի՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարությանը Հաղթանակ թաղամասում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն Պաշտպանության և ՆԳ նախարարները կշարունակեն պաշտոնավարել․ Փաշինյան Խաչի ճանապարհը կյանքի ճանապարհն է և ոչ երբեք մահվան․ Բագրատ Սրբազան Եթե այս հարցը չլուծվի, դա կլինի ԵԱՏՄ–ի վերջի սկզբը. Նիկոլ Փաշինյան Փաշինյանը՝ ԵԱՏՄ աշխատանքի մասին․ «Փաստացի չի աշխատում» Վարչապետի աշխատակազմը կղեկավարի Լիլիթ Մակունցը Գոռ Վարդանյանը վերընտրվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում 

Քաղաքական գործիչները ֆուտբոլ են խաղում. ոչ-ոքի՝ 3։3 (լուսանկարներ)

Սպորտ

Ոչ-ոքի՝ 3:3 հաշվով ավարտվեց այսօր երիտասարդ քաղաքական, պետական գործիչների և ուսանողների ֆուտբոլային թիմերի միջև հանդիպումը։ Այն կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոների առթիվ։

Քաղաքական, պետական գործիչների թիմում խաղացին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը, ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Արթուր Գևորգյանը, Սամվել Ֆարմանյանը, Արմեն Բաբայանը և ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը։ Ուսանողների թիմը ներկայացնում էին ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը և ուսանողական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։

 

Քաղաքական, պետական գործիչների թիմից գոլային հարվածներով աչքի ընկավ ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, վերջինս դարձավ դուբլի հեղինակ, իսկ ուսանողների թիմից' կոնսերվատորիայի ռեկտորի օգնական Արամ Մելիքյանը (նա նույնպես դարձավ 2 գոլի հեղինակ) և ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Րաֆֆի Քարամյանը։ Ուսանողների թիմը ևս մեկ գոլ խփեց սեփական դարպասին։ Իսկ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը ստացավ դեղին քարտ՝ մրցավարի հետ վիճելու համար։

ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, համեմատական եզրեր տանելով քաղաքականության ու ֆուտբոլի միջև, այնուամենայնիվ, նշեց, որ ընկերական այս խաղով երիտասարդ քաղաքական գործիչներն ու ուսանողական կառույցների ներկայացուցիչները քարոզում են առողջ ապրելակերպ։ «Երիտասարդը պետք է առողջ կենսակերպ վարի, քանի որ այն դյուրացնում է գիտելիք ստանալու գործընթացը, այդ գիտելիքը կիրառելը։ Այս խաղում հաղթանակի-պարտության խնդիր դրված չէ, սա ընկերական խաղ է, որի նպատակն առողջ ապրելակերպի քարոզն է»,- նշեց Կարեն Ավագյանը։

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ այս խաղը շատ լավ առիթ է շփվել երիտասարդության հետ։ ԱԺ փոխխոսնակը տեղեկացրեց, որ ինքը պարբերաբար խաղում է ֆուտբոլ. «Կարծում եմ, որ քաղաքական գործիչները պետք է կարողանան ժամանակ գտնել սպորտով զբաղվելու համար, որովհետև դեռ հին հույներն էին ասում՝ միայն առողջ մարմնում կարող է լինել առողջ ոգի»։ Է. Շարմազանովն ընդգծեց նաև, որ ինքը մեր ազգային հավաքականի մոլի երկրպագուներից է. «Մենք այսօր եվրոպական մակարդակի ֆուտբոլային թիմ ունենք, և ես ամեն վայրկյան, ամեն րոպե հպարտանում եմ, որ մենք ունենք եվրոպական աստղերի փայլուն եռյակ՝ ի դեմս Յուրա Մովսիսյանի, Արաս Օզբիլիսի և իհարկե, Հենրիխ Մխիթարյանի»։

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը նշեց, որ ոստիկանությունը ֆիզիկական պատրաստականության վրա մշտապես ուշադրություն դարձնում է։ «Ֆուտբոլ հաճախ չեմ խաղում, ավելի շատ սիրում եմ դիտել ֆուտբոլային խաղ, հատկապես միջազգային առաջնությունները, հատկապես ՀՀ ազգային հավաքականի մասնակցությամբ։ Վերջին անգամ ֆուտբոլ խաղացել եմ 3 տարի առաջ»,- ասաց պարոն Օսիկյանը։

ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանն էլ նշեց, որ եկել են ուժերը չափելու երիտասարդների հետ՝ հասկանալու ավագ սերունդն է լավ խաղում, թե երիտասարդները։

Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի նախագահ Կարեն Ակոպյանը նկատեց, հետաքրքիր է շփվել պետական գործիչների հետ, լինել մեկ հարթության վրա, հավասար պայմաններում և այդ ամենի մեջ կարողանալ ապացուցել, որ երիտասարդները նրանց արժանի փոխարինողներն են և' մարզական, և' այլ առումներով։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նյու Յորքում լեգեոներների հիվանդության բռնկման պատճառով վեց մարդ է մահացելՊավել Դուրովը՝ «ահաբեկչի դիմակով»․ Telegram-ի հիմնադիրը նոր գրառում է արելԱռանց մանկական նստատեղի մեքենա վարելու համար կազմվել է ավելի քան 7 հազար արձանագրությունՄերձավոր Արևելքում գտնվող ամերիկացի զինվորները շուտով կարող են զրկվել իրենց հեռախոսներիցԱմբերդի նախկին ղեկավարը համայնքային 9 հողակտոր է օտարել իրեն և հարազատներինՓաշինյանը՝ ՌԴ ղեկավարության հետ երկխոսության մասին․ «Այլընտրանքներ չունենալու դարաշրջանը փակված է»Հութիները կարող են վճարներ սահմանել Կարմիր ծովով անցման համար նախատեսված նավերիցՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը պատասխանել է Զախարովայի՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարությանըՊերմի երկրամասում անօդաչու թռչող սարքեր են հարձակվել արդյունաբերական ձեռնարկության վրաՎրաստանի Ազգային բանկը անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքըԻրանի դեսպանատունը հրապարակել է Թրամփի՝ մատուցողի կերպարով արհեստական բանականությամբ ստեղծված պատկերԼավրովը հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է Ռուսաստանի բնակչությանը տրամադրել իշխանությունների դեմՀաղթանակ թաղամասում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տունՇվեդիան հայտնել է մրցաշարից հետո եթովպացի 20 երիտասարդ ֆուտբոլիստների անհետ կորելու մասինԻրանը ԵՄ-ին հայտարարել է, որ Ուկրաինան պետք է պատասխանատվություն կրի Կասպից ծովում նավի վրա հարձակման համարՊաշտպանության և ՆԳ նախարարները կշարունակեն պաշտոնավարել․ ՓաշինյանԽաչի ճանապարհը կյանքի ճանապարհն է և ոչ երբեք մահվան․ Բագրատ ՍրբազանԱՄՆ-ում արձագանքել են Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա Ուկրաինայի հարձակմանը Եթե այս հարցը չլուծվի, դա կլինի ԵԱՏՄ–ի վերջի սկզբը. Նիկոլ ՓաշինյանԹրամփը Գրեհեմի հրաժեշտի արարողության ժամանակ իր ենթականերին կոնֆետներ է բաժանել (տեսանյութ)Փաշինյանը՝ ԵԱՏՄ աշխատանքի մասին․ «Փաստացի չի աշխատում»Վարչապետի աշխատակազմը կղեկավարի Լիլիթ ՄակունցըԳոռ Վարդանյանը վերընտրվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնումFox. Թրամփի մահվան դեպքում անվճար գարեջուր խոստացող գարեջրատանը լիցենզիան չեղյալ է հայտարարվելՌԴ Պետդումայում Զելենսկու հայտարարության մեջ տեսել են տարածքների փոխանակման ակնարկԱվարտվել է 6 մարդու մահվան ելքով Գյումրի-Արմավիր ճանապարհի վթարի գործի նախաքննությունըՆեթանյահուն Վաշինգտոնում հրաժարվել է հանդիպել Զելենսկու հետԼավրովը Բալթյան երկրներն անվանել է Ռուսաստանի դեմ ուղղված «գլխավոր մարտագլխիկներ»Լեհաստանի պաշտպանության նախարարը բացառել է Ռուսաստանի հարձակման հավանականությունը«Իմ կարգի մարդը նեղվո՞ւմ է»․ Միքայելյանը՝ ընտրության արդյունքների մասինՀաղորդվել է Ռյազանի վրա հարձակման ժամանակ կիրառված անօդաչու թռչող սարքերի տեսակի մասինԻմ կարգի մարդը կարա՞ նեղված լինի. Սասուն Միքայելյանը չի ընտրվել հանձնաժողովի նախագահի թեկնածուՃապոնիայի բնակչությունը 42 տարվա ընթացքում առաջին անգամ նվազել է 120 միլիոնից Այո, ես եմ ընտրվել. Լուսինե Բադալյանը ընտրվել է առողջապահական հանձնաժողովի նախագահի թեկնածուՀայտնի են դարձել ԱԺ մշտական հանձնաժողովների մի շարք ՔՊ թեկնածուների անուններըԱնակնկալ ընտրությո՞ւն ՔՊ-ում․ Բադալյանը՝ հանձնաժողովի նախագահի թեկնածուReuters. Իրանը մերժում է Հորմուզի նեղուցի համատեղ կառավարման Օմանի ծրագիրըՄԱԿ-ի փորձագետները հաստատել են՝ Reuters-ի հետաքննության մեջ հիշատակված Boeing ինքնաթիռները զենք են տեղափոխել Սուդանի ԱԱՕ-ինՌուսական ավիաընկերությունը կրկին սկսել է զեղչերով ավիատոմսերի վաճառքըՈւրուգվայում 22-ամյա ֆուտբոլիստը հանկարծամահ է եղելՔննությամբ պարզվել է՝ «հանկարծամահություն» ներկայացված դեպքը սպանություն է․ կասկածյալը կալանավորվել էԼեհաստանը Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում Ձերբակալվել է Արա Նախշքարյանը. Թեհրանը Կիևին սպառնացել է ռազմական պատասխանովՕգտատերերին կոչ են արել ժամանակավորապես չկատարել ֆինանսական գործարքներ Telegram-ումԶելենսկին Թրամփին խնդրել է Patriot հրթիռների «ձմեռային փաթեթ»Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը չի ​​հարձակվի Իրանի վրա առանց ԱՄՆ-ի խնդրանքիԳագիկ Սուրենյան․ այս տարվա ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է հուլիսի 26-ինԴատախազությունը Խաչատրյանից պահանջում է բռնագանձել 193 անշարժ գույք և միլիարդավոր դրամի ակտիվներNew York Times․ ԱՄՆ օդանավակայաններում սկսել են ձերբակալել ժամկետանց վիզա ունեցող օտարերկրացիներինԿեյկո Ֆուջիմորին ստանձնել է Պերուի նախագահի պաշտոնը
Ամենադիտված