Սևան-Դիլիջան ավտոճանապարհին թուրքական համարանիշներով բեռնատարը շրջվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վրա. կան տուժածներ
Արտակարգ Պատահար
Նոյեմբերի 16-ին` ժամը 16.18-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհին՝ առաջին ոլորանին, տեղի է ունեցել ՃՏՊ:
Բեռնատար ավտոմեքենան շրջվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վրա. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Նշենք նաև, որ news.am-ի փոխանցմամբ` բեռնատարը թուրքական համարանիշներով է:
Լուսանկարը` news.am-ի:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն