Սպանությո՞ւն, թե՞ ինքնասպանություն. Էրեբունի հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին պարանոցը կտրված հնդիկ ուսանողը մահացել է
Արտակարգ Պատահար
Այսօր` նոյեմբերի 16-ին, քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության էրեբունու բաժին, որ Նոր Արեշ 8-րդ փողոցի վերջնամասում գտնվող տներից մեկի մոտ ծայրահեղ ծանր վիճակով երիտասարդ տղա կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այս պահին նշված փողոցի թիվ 12 տուն են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը:
Խումբը պարզել է, որ նշված հասցեից մարմնական վնասվածքներով Էրեբունի բժշկական կենտրոն են տեղափոխվել Ավանեսովի նրբանցքի բնակչուհի 24-ամյա Աստղիկ Աղաջանյանին և ազգությամբ հնդիկ մի երիտասարդ տղայի: Վերջինս, ով պարանոցի կտրված մասով տեղափոխվում էր հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված տան ներսում օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է մի քանի բջջային հեռախոսներ արյունոտված դանակներ, որոնցից եկուսը կոտրված: Տան ներսում հատակն ու պատերն ամբողջովին պատված են արյունով Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, մահացածը Դենիշ Դաբուն էր, ով սովորում էր երևանի բուհերից մեկում:
Մանրամասները` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն