Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանա Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամ Բլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել են ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետ Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Տեր Եսայան․ Բնակիչներին հարցրե՞լ եք՝ ուզո՞ւմ են զրկվել թարմ հաց ու միս գնելու հնարավորությունից Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանող Սերգեյ Սնխչյանը ջիու-ջիթսուի առաջնության ոսկե մեդալակիր է Արմեն Գալջյան․ «Նախկին քաղաքապետերից ժառանգել ենք ինքնակամ բուդկաներով ու ժանգոտած կրպակներով լցված Երևան» Վրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Ուսանողները չեն կարողանում օգտվել տրանսպորտի զեղչից․ փաթեթները թանկ են. Աբգարյան Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը կասկածվում է կեղծ պայմանագրեր կազմելու և գումար հափշտակելու մեջ 

Հայկական և իրանական հնագույն արքայատոհմերի ծագման մասին

Գիտություն և Մշակույթ

Մ.թ.ա. 1-ին հազարամյակի 1-ին կեսի Առաջավոր Ասիայի գրավոր աղբյուրները վկայում են Մեծ Զաբ գետի վերին հոսանքների շրջանում, Վանա և Ուրմիա լճերի միջև գտնվող Մանա պետության մասին: Հայտնի Է, որ այս տարածքները խուրրիական (հայկական) միտանի ցեղի նախնական բնակության վայրերն են, հայրենքը: Հայկական լեռնաշխարհի հողագործ, անասնապահ, հատկապես ձիապաշտ այս ցեղին տարբեր ժամանակներում հաջողվել Է կազմավորել տարբեր պետություններ, որոնք հայտնի են Միտանի, Մանա, նաև Մարաստան – Մեդիա անուններով: Գոյություն ունենալով մի քանի հարյուրամյակ, մ.թ.ա. 616-615 թթ. Մանան նվաճվել է մ.թ.ա. 7-րդ դարում կազմավորված ու հզորացած իր արյունակից Մարաստան-Մեդիայի կողմից և որպես ինքնուրույն պետություն դադարել գոյություն ունենալուց: Այնուհետև երկար ժամանակ Մանան և Մարաստան-Մեդիայի մի մասը կազմել են Հայաստանի անբաժան մասերը, լինելով հայ նախարարական Արծրունի, Ամատունի, Մանդակունի, Մուրացան կամ Մարացեան տների ժառանգական տիրույթները:

Հայկական լեռնաշխարհի հարավ-արևելյան մասից՝ Վան-Ուրմիա լճերի և Մեծ Զաբ գետի վերին և միջին հոսանքների շրջանում գտնվող տարածքներից են սերվել հայկական՝ միտանական, ուրարտական, Երվանդական և իրանական՝ մար-մեդական, Աքեմենյան մի շարք արքայատոհմեր: Այդ տարածքներում են եղել նրանց սրբավայրերը՝ Արդինի-Մուսասիրը՝ Խալդի աստծո պաշտամունքի կենտրոնը Մեծ Զաբ գետի վերին հոսանքների շրջանում, պատմական Կորճայքում և Կումենու-Կումեն՝ Թեյշեբա աստծո պաշտամունքի կենտրոնը Մեծ Զաբ գետի միջին հոսանքների շրջանում:

Թեև Միտանիի արքաների և նրանց հայրերի անունները հայտնի են և շատ հաճախ կրկնվում են, սակայն հայտնի չէ թե ինչ արքայատոհմեր են իշխել այնտեղ: Նույն վիճակն է և Արարատ-Ուրարտուում: Դարձյալ հայտնի են միայն արքաների և նրանց հայրերի անունները, որոնք կրկնվում են: Իսկ դա նշանակում էր, որ իշխանությունը գտնվում էր նույն արքայատոհմի ձեռքին, ու գահը ժառանգվում էր հորից որդուն իսկ երբեմն եղբորը: Երկու դեպքում էլ վկայություններ չկան որևէ արքայատոհմի մասին, ինչպես օրինակ, ավելի ուշ հանդես եկած Երվանդունի, Արտաշեսյան, Արշակունի, Բագրատունի արքայատոհմերն են: Միտանիում և Արարատ-Ուրարտուում արքայատոհմերի անուններ չկան, բաւց կա մի փաստ, որն ընդհանուր է նրանց համար, և որը կապում է նրանց. դա այդ արքայատոհմերի նույն տարածքից, նույն երկրից ծագելու փաստն է:

Հայտնի է, որ Ուրմիա լճի հարավային մասում / ներառյալ Արդինի- Մուսասիրը/ ապրող միտանի ցեղի թագավորներին հաջողվել է մ.թ.ա. 2-րդ հազարամյակի սկզբներին միավորելխուրրիական /հայկական/ ցեղերին և ստեղծել հայոց հնագույն Միտանի պետությունը: Մ.թ.ա. 9-րդ դարում Վանա լճի հարավ-արևելյան մասերում ապրող հայկական ցեղերին նորից հաջողվել է Միտանիից հետո ստեղծել հայոց նոր հզոր պետություն՝ Արարատ-Ուրարտուն: Ուրարտական ժամանակաշրջանում Արդինի-Մուսասիրը սրբազան վայր է եղել իշխող արքայատոհմի համար: Այստեղ է եղել պետության հովանավոր աստված Խալդիի /Ալդի-Արդի/ տաճարը, այստեղ են թագադրվել ուրարտական արքաները, այստեղ է եղել արքունիքի գանձարանը և այլն: Արդինի-Մուսասիրի այս կարգավիճակը թույլ է տալիս մտածել, որ ուրարտական արքայատոհմը մուսասիրյան ծագում է ունեցել : Այս ամենից հետո պատահական չէ, որ երբ Ասորեստանի թագավոր Սարգոն 2-րդը (721-705) գրավում ու կողոպտում է Արդինի- Մուսասիրը և Խալդի աստծո տաճարը, Ռուսա 1-ինը (735-713) ինքնասպան է լինում՝ լսելով այդ լուրը : Ուրարտական հպարտ արքայի համար մեծ վիրավորանք և սրբապղծություն է եղել այդ սրբավայրի գրավումն ու կողոպտումը թշնամու կողմից: Նշենք, որ Ասորեստանի թագավորների արշավանքների ժամանակ Ուրարտուն և Մանան հաճախ օգնում էին իրար և հանդես գալիս միասին: Ամեն անգամ ասորեստանցիներին հարկ էր լինում նորից նվաճել Մանայի բնակավայրերը և այնտեղ նշանակել նոր կառավարիչներ, որոնք նրանց հեռանալուց հետո անմիջապես կապեր էին հաստատում ուրարտական արքաների հետ, «հույսը դնելով կարգ ու կանոն չիմացող դաշնակցի՝ ուրարտացի Ռուսայի վրա» , ինչպես գրում է Սարգոն 2-րդն իր արձանագրության մեջ: Այս փաստը վկայում է նրանց ազգակցական, արյունակցական կապերի մասին, որոնք երևան էին գալիս հատկապես թշնամիների հարձակումների ժամանակ:

Ուրարտական վերջին թագավոր Ռուսա 4-րդից (609-590) հետո Ուրարտու-Արարատում՝ Հայաստանում գահն անցել է նոր արքայատոհմի՝ Երվանդունիներին: Այս արքայատոհմի առաջին թագավորը Երվանդ 1-ին Սակավակյացն էր (580-560):

Ինչպես տեսնում ենք,այս փոփոխությունը տեղի է ունեցել Ռուսա 4-րդի մահից 10 տարի հետո: Այդ ժամանակահատվածում Հայաստանում հայտնի չեն ինչ-որ խոշոր հուզումներ, ցնցումներ, օտարերկրյա ներխուժումներ, որոնք պատճառ հանդիսանային արքայատոհմի փոփոխության: Հետևաբար այդ փոփոխությունը տեղի է ունեցել խաղաղ ճանապարհով: Ուրարատական արքայատոհմը այլևս ի վիճակի չի եղել ապահովելու երկրի անվտանգությունը, և գահն իրենց ձեռքն են վերցրել ազնվական այլ ընտանիքի ներկայացուցիչներ, այս դեպքում՝ Երվանդ 1- ինը, և սկիզբ է դրվել Երվանդունիների իշխանությանը:

Առաջավոր Ասիայի պատմության մ.թ.ա. 6-րդ դարի սկզբների համար կարևոր գրավոր աղբյուր է «Բաբելոնյան ժամանակագրությունը», ուր վկայություն կա Բաբելոնի թագավոր Նաբուպալասարի մոտավորապես մ.թ.ա. 609թ. դեպի Ուրարտու ձեռնարկված «մեդական» արշավանքի մասին : Ուրարտու-Արարատը այդ ժամանակ գտնվում էր հզորացող Մարաստան-Մեդիայի ազդեցության տակ: Այս փաստերը վկայում են, որ մար-մեդերը, մանա-մատիեները և արարատ- ուրարտացիներն ազգակիցներ էին, և Մարաստան-Մեդիան բարեկամաբար էր տրամադրված իր արյունակից Արարատ-Ուրարտուի հանդեպ: Նույն տրամադրվածությունն էր նաև երկրի ներսում՝ Ուրարտու-Արարատում: Դժգոհություններ չեն եղել, երբ ավելի քան 300 տարի գոյատևած Ուրարտական արքայատոհմին փոխարինել է նոր արքայատոհմ՝ Երվանդունիների արքայատոհմը: Իսկ Երվանդունիների և մարերի միջև տեր և վասալ հարաբերություններ չեն եղել, այլ մարաց թագավոր Կիաքսարը (625-585) ազգակիցների, հավասարների մեջ առաջինն է եղել: Ավելի ուշ, երբ Դարեհ 1-ին Աքեմենյանը (522-485) փորձել է սահմանափակել հայ և մար ազնվականների իրավունքները, իրադրությունը սրվել է, և սկսվել են թշնամական հարաբերություններ:

Մատենագրական կցկտուր տեղեկությունները վկայում են, որ Երվանդունիները ծագում են Մատիենե (Մանա) երկրին կից Մուսասիր-Արդինի երկրից: Հռոմեացի պատմիչ Պլինիոսը (1-ին դարի սկիզբ) այդ տարածքում հիշատակում է Օրոանդների ցեղի մասին:

Երվանդունիները Վասպուրականի գավառներից մեկի՝ Հայոց ձորի (Արուանդունիք) ժառանգական իշխաններն էին: Թ. Արծրունին իր «Պատմությունն տանն Արծրունեաց» աշխատության մեջ աղոտ տեղեկություններ է տալիս Երվանդ թագավորի մասին, որը բնակվել է Տոսպ գավառում, և գավառը նրա անունով անվանվել է նաև Երվանդական: Իսկ հայոց մի շարք ձեռագիր հիշատակարաններում (18- րդ դար) Վան քաղաքը Երվանդի անունով վկայակոչվում է Երվանդավան և Երվանդական անուններով: Այս տեղեկությունները ևս մեկ անգամ հաստատում են, որ Երվանդունիները ծագում են Արդինի-Մուսասարից, և մինչև հայոց գահին նստելը, գործել են Տոսպ գավառում ու Վան քաղաքում, նաև մեդական և Աքեմենյան ժամանակներում: Մար-մեդական հնագույն արքայատոհմը նույնպես այդ տարածքից էր (Դեյոկես, Կիաքսար 1-ին, Աժդահակ- Աստիագես, Կիաքսար 2-րդ, Կյուրոս Մեծ (558-550), որի ընկերն էր հայոց Երվանդ 1- ին թագավորի որդի Տիգրանը) : Գոյություն ունեցող մի տեսակետի համաձայն Մատիենե-Մանային կից ( հաճախ ներառյալ) Պարսուա-Պարսկահայք երկրից են ծագում Աքեմենյանների իրանական արքայատոհմի անդամները:

Ինչպես տեսնում ենք արյունակցական, ազգակցական կապեր են գոյություն ունեցել խուրիի-միտանական, ուրարտական, Երվանդական, մար-մեդական և Աքեմենյան արքայատոհմերի միջև: Այս բոլոր արքայատոհմերը, որոնք իշխել են մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակներում, ծագում են նույն՝ Վան-Ուրմիա լճերից մինչև Մեծ Զաբ գետ և սրբազան Արդինի-Մուսասիր ընկած տարածքներից: Արյունակցական, ազգակցական կապեր են գոյություն ունեցել նաև այլ ազնվական տոհմերի միջև:

Այսպիսով, մանա-միտանիները, արարատ-ուրարտացիները (հայկական ցեղեր) և մար-մեդերը, պարսիկները, պարթևները (իրանական ցեղեր) ունեցել են արիական ծագում և նույն ցեղի տարբեր ճյուղավորումներ են:

Հոդվածը տպագրվել է «Միտանի, Հայոց հնագույն պետություն» աշխատության հավելվածում:

angelateryan.wordpress.com

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանաԹրամփը կարծում է, որ Պուտինը և Զելենսկին պետք է հանդիպեն Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամԲլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել ենՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետՀյուսիսային Կորեան փորձարկել է տակտիկական բալիստիկ հրթիռ Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Տեր Եսայան․ Բնակիչներին հարցրե՞լ եք՝ ուզո՞ւմ են զրկվել թարմ հաց ու միս գնելու հնարավորությունիցՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանող Սերգեյ Սնխչյանը ջիու-ջիթսուի առաջնության ոսկե մեդալակիր էԱրմեն Գալջյան․ «Նախկին քաղաքապետերից ժառանգել ենք ինքնակամ բուդկաներով ու ժանգոտած կրպակներով լցված Երևան»Վրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Ուսանողները չեն կարողանում օգտվել տրանսպորտի զեղչից․ փաթեթները թանկ են. ԱբգարյանՃամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը կասկածվում է կեղծ պայմանագրեր կազմելու և գումար հափշտակելու մեջ Մեկ ամիս է՝ հաշմանդամություն ունեցող երեխաները սպասում են խոստացված միկրոավտոբուսին․ ՍուքիասյանԿիմ Չեն Ընը հայտարարել է Հյուսիսային Կորեայի զենքի հետագա կատարելագործման մասին ԲՀԿ․ «Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալանքի տակ»Երևանի ավագանին ընդունեց աշխատավարձերի բարձրացման նախագիծըThe Atlantic. Զելենսկիի ամբարտավանությունը զայրացնում է Թրամփին Մեզ ընդհանրապես էշի տեղ եք դրել. Պեդրո Զարոկյանի կոշտ ելույթըԹրամփ. Պուտինն ավելի շատ է կողմ կարգավորմանը, քան Զելենսկին Ըստ էության, քաղաքապետարանում մի բան էլ աշխատավարձի իջեցում է տեղի ունենում. ԳալջյանԱրարատ Միրզոյանը Լեհաստանում այցելել է տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունՄի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԳիտնականները հայտնաբերել են նոր, լավային մոլորակՍտորագրել և վավերացնել Խաղաղության համաձայնագիրը. ՓաշինյանՈՒՂԻՂ․ Ավինյանը Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստն է վարում34 տարեկանում մահացել է «Breaking Bad» սերիալից հայտնի դերասան Ռ. Ջեյ ՄիտտենՔննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ»«Հրապարակ»․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»«Հրապարակ». Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ»«Քասթինգ» եկեցեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ»Ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ» «Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»«Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները
Ամենադիտված