Արմեն Աշոտյանը շնորհավորում է
Հասարակություն
Արմեն Աշոտյանը շնորհավորական ուղերձ է հղել հայ ուսանողներին` նրանց օրվա առթիվ.
«Սիրելի ուսանողներ,
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ:
Յուրաքանչյուր պետության հասարակական, քաղաքական կյանքում առավել կարևորվում է ուսանողության դերն ու մասնակցությունը, քանի որ հմուտ, մասնագիտական գիտելիքներով հարուստ երիտասարդներով է պայմանավորված յուրաքանչյուր պետության տեղն ու դերը` համաշխարհային արագընթաց զարգացումներում:
Մրցունակ գիտելիքների ձեռքբերման հնարավորությունների ընդլայնումը յուրաքանչյուր ուսանողից պահանջում է լինել առավել ակտիվ և ներգրավված կրթության ոլորտում ընթացող գործընթացներում: Ոլորտում իրականացվող լայնածավալ կրթական բարեփոխումների հաջողության գրավականը գիտելիքի նորովի արժևորումն ու ձեր քաղաքացիական գիտակցությունն է, ինչպես նաև սեփական անձի նկատմամբ ցուցաբերած պահանջկոտությունը:
Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորում եմ ՀՀ ուսումնական հաստատություններում, ինչպես նաև արտերկրում սովորող բոլոր հայազգի ուսանողներին, ցանկանում` հաստատուն կամք, ուսման մեջ և անձնական կյանքում հաջողություններ, ապագայի նկատմամբ լավատեսություն և բոլոր նպատակների իրականացում»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն